Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրադեսպանները` Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մասին  

Մայիս 17,2014 17:21

Այսօր Գյումրի էին ժամանել  ՀՀ-ում Եվրոպայի  մի քանի արտակարգ և լիազոր դեսպաններ` ԵՄ պատվիրակության  ղեկավար , դեսպան Տրայան Հրիսթեան, Գերմանիայի Ֆեդրատիվ հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, Շվեդիայի թագավորության դեսպան Մարտինա Քուիքը, Լիտվիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլին`  Եվրոպայի օրը այս քաղաքում ևս նշելու, մշակութային  միջոցառումներ անցկացնելու համար:

Մենք  Գերմանիայի  դեսպան Ռայներ Մորելից հետաքրքրվեցինք, թե ինչպե ՞ս կգնահատի նա Հայաստանի ու Եվրամիության համագործակցությունը մեր երկրի` մաքսային միությանը անդամակցելուց հետո: «Այն փաստը, որ Հայաստանը  միանում է Մաքսային միությանը, հարգանքով են վերաբերում եվրամիության բոլոր անդամները, և  էդ հարցի շուրջ արդեն պայմանավորվածություններ կան`և  Հայաստանը ունի իր կողմնորոշումը, և մենք ունենք մեր կողմնորոշումը: Հիմա  պիտի ամեն ինչ կրկնել, վերհիշել, եթե փոփոխությունների անհրաժեշտություն կա, դրանք անել, բայց համոզված եմ,  որ կգնենք մի մոդել, որ կարողանանք համագործակցել Հայաստանի հետ: Հիմա ամբողջ Եվրոպական պառլամենտում ընտրություններ են,  և դրանից հետո կձևավորվի նոր պառլամենտը,   և դրանից հետո կկապվենք Հայաստանի ներկայացուցիչների հետ և կորոշենք` ինչպես  աշխատել Հայաստանի հետ: Եթե նույնիսկ Հայաստանը միանում է մաքսային միությանը, ՄՄ-ն  առևտրային գոտի է, և դա որևէ նշանակություն չի ունենա, դուք  կկարողանանք համագործակցել այլ երկրների հետ»,- ասաց դեսպանը:

Իսկ  մաքսային միության մեջ մտնելը  խոչընդոտներ չի՞ ստեղծի Հայաստանի` Եվրամիության  հետ համագործակցելուն: «Կան որոշակի միջոցառումներ և  ծրագրեր, որոնք չեն համապատասխանում եվրամիության չափորոշիչներին, բայց մնացած հարցերում Հայաստանը  ազատ է մասնակցելու»,- ասաց դեսպանը :

Ի դեպ, լրագրողները այս նույն հարցը ուղղեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության  ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, որը  Եվրամիության անունից հայտնեց, որ իրենք  շարունակելու են   ներգրավված լինել երկկողմանի համագործակցությանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031