Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպայի օր»-ը նշվեց նաեւ Սյունիքի մարզում (տեսանյութ)

Մայիս 24,2014 22:53

Հայաստանում մայիսի 17-ից մեկնարկած «Եվրոպայի օր» ծրագրի շրջանակներում անցկացվող միջոցառումների շարքն այսօր եզրափակվեց Ազատության հրապարակում կազմակերպված համերգային ծրագրով, որին մասնակցում էին նաեւ Եվրոպայից ժամանած ստեղծագործական տարբեր խմբեր ու կատարողներ:2 (90)

Համերգին զուգահեռ նաեւ հրապարակում տեղակայված տաղավարներում հանրությանն էր ներկայացվում տեղեկատվություն` Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի, ինչպես նաեւ տարբեր երկրների կողմից առաջարկվող եվրոպական մի շարք համալսարաններում ուսում ստանալու հնարավորությունների մասին:10270396_656090954446790_9210907159810116650_n

«Սյունիքի երիտասարդական կենտրոն» հ/կ-ն այսօր ներկայացնում էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իմացիր քո իրավունքները» ծրագիրը, որի գլխավոր նպատակը Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավունքների խթանումն ու պաշտպանությունն է: Այս տարի «Սյունիքի երիտասարդական կենտրոն» և «Երիտասարդական գիտամշակութային» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ` առաջին անգամ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել նաեւ Սյունիքի մարզում: Մարզկենտրոն Կապանում միջոցառման շրջանակներում մայիսի 20-ին կազմակերպվել էր տարածաշրջանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին պատմող տեղեկատվական ցուցահանդես, երիտասարդների ձեռքի աշխատանքների ցուցադրություն, խաղ – մրցույթներ և համերգային ծրագիր: Իսկ «Եվրոպայի օրը» միջոցառումների շարքը եզրափակվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կողմից տրամադրված Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմի ցուցադրությամբ, որը Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի համատեղ արտադրությունն է:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031