Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպան. «Ուժեղ Եվրոպան Հայաստանը դարձնում է ավելի ուժեղ»

Մայիս 26,2019 21:36

«Այսօր եվրոպացիներն ընտրում են հաջորդ խորհրդարանը՝ Եվրախորհրդարանը,  սա շատ կարեւոր օր է»,-այսօր այս մասին լրագրողներին ասաց ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ Հյուսիսային պողոտայում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների ամփոփման ժամանակ:

«Հուսով ենք ընտրությունը Եվրոպան կպահպանի: Ուժեղ Եվրոպան չափազանց կարեւոր է: Եվրոպան կենսական նշանակություն ունի ամբողջ աշխարհի համար, հարեւանության համար: Ուժեղ Եվրոպան նշանակում է ավելի ուժեղ Հայաստան, ուժեղ Եվրոպան Հայաստանը դարձնում է ավելի ուժեղ»,-ասաց դեսպանը:

Այսօր Հյուսիսային պողոտայում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցում էին տեղական կազմակերպությունները, որոնք ԵՄ-ից աջակցություն են ստացել: Դեսպանն այսօր շրջեց պողոտայով՝ մոտենալով տաղավարներին, կատակելով  գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Մանրամասն՝ տեսանյութում՝ քիչ անց

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031