Լրահոս
Օրվա լրահոսը

Նշվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի կազմավորման տարեդարձը

Մայիս 31,2014 20:00

Մայիսի 31-ին ՀՀ ՊՆ չորրորդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկը նշեց կազմավորման 18-րդ տարեդարձը:

Տոնական հանդիսությանը մասնակցելու համար Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամաս էին այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ, պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան սպաներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ, մարզային և քաղաքային իշխանություններ ներկայացուցիչներ:զորամաս

Տոնական միջոցառումները մեկնարկել են Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասում: Հանդիսության մասնակիցները ծաղիկներ դրեցին Սպարապետի կիսանդրու առաջ, այնուհետև զորամասում կայացավ մարզադահլիճի բացման արարողությունը: Հյուրերի ուշադրությանը ներկայացվեցին ռազմական թեքվանդոյի ֆեդերացիայի սաների պատրաստած ցուցադրական համարները:
Հանդիսությունը շարունակվել է քաղաքի հրապարակում, որտեղ վաղ առավոտից քաղաքի բնակիչները սպասում էին տոնական զորահանդեսի մեկնարկին: Զորահանդեսը բացեց բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Հրապարակ բերվեցին ՀՀ պետական դրոշը, գնդի և հրետանային դիվիզիոնի մարտական դրոշները: Ողջույնի խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարը գերատեսչական մեդալներով և թանկարժեք նվերներով պարգևատրեց ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողների և սպաների, ինչպես նաև մի շարք քաղաքացիական անձանց` զինված ուժերի հետ համագործակցության համար: Այնուհետև ընթերցվեց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ողջույնի խոսքը, հանձնվեցին պարգևներ ԵԿՄ-ի կողմից ևս:

Հանդիսավոր միջոցառումն եզրափակվեց զորամասի ստորաբաժանումների շարասյուների շքերթով և տոնական համերգով:
Զորամասը կազմավորվել է 1996 թվականի մայիսին: Զորամասի առաջին հրամանատարն է եղել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Մուրադ Կիրակոսյանը: Զորամասի ներկայիս հրամանատարն է Մարտական ծառայության մեդալակիր, գնդապետ Արթուր Օհանյանը:

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031