Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Գաբրիել Ղազարյանը դիմավորել է Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած երիտասարդ ըմբիշների հավաքականին

Հունիս 24,2014 11:45

Այսօր լուսադեմին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Լեհաստանի Կատովիցե քաղաքից, որտեղ անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճել է երկու ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ, վերադարձավ Երեւան:

Ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի սաներից Լեհաստանի մրցագորգում չեմպիոնի կոչումը նվաճել են 66 կգ քաշային Հրանտ Կալաճյանը եւ 69 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը, իսկ Կարեն Աբգարյանը (96 կգ քաշային կարգ) արժանացել է բրոնզե մեդալի:

Մեդալակիրներին ու հավաքականի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, որն Aravot.am-ին հենց օդանավակայանում ասաց. «Եկել եմ անձամբ դիմավորելու եւ շնորհավորելու մեր երիտասարդ ըմբիշներին, որոնք Լեհաստանում իրենց հաջող գոտեմարտերով բարձր են պահել մեր երկրի մարզական դրոշի պատիվը: Նրանք հիմա այն տարիքում են, երբ մեծ սպորտում առաջին հաստատուն քայլերն են անում: Նրանք դեռ երկար ճանապարհ պետք է անցնեն եւ ոգեւորելու, աջակցելու կարիք ունեն: Մենք նախարարությունում վերականգնում ենք պաշտոնական առաջնություններում հաղթած ու մրցանակակիր դարձած մարզիկներին բարձր մակարդակով դիմավորելու ավանդույթը»:

Հարցին, թե վերջին տարիներին մեր տարբեր մարզաձեւերի մարզիկներն ավելի հաճախակի են հաջողություններ արձանագրում, հետեւաբար, ժամանակատար չի՞ լինի բոլորին օդանավակայանում դիմավորելը, Գաբրիել Ղազարյանն պատասխանեց. «Հաճելի ու ցանկալի է, որպեսզի այդպիսի հաջողությունները շատ լինեն: Իսկ նախարարն ու նախարարության պաշտոնյաներն էլ, ոչինչ, թող այսօրվա պես չքնեն»:

 

10478

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30