Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞մ փեշերի տակ է մտել դատավորը». Ազատամարտիկները զայրացան

Հուլիս 07,2014 17:31

Արաբկիր եւ Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճռի հրապարակման հետաձգման լուրը լսելուց հետո ազատամարտիկները վրդովվեցին:

«Կարո՞ղ եք ասել, դատավորի ինչն է հիվանդ: Շատ էլ առողջ էր, երբ տղերքին ուղարկում էր կանանց փեշի տակ: Հիմա ինքը ո՞ւմ փեշերի տակ է թաքնվում»,- դատավորի վատառողջ լինելու լուրը լսելուց հետո դատական նիստերի քարտուղարից հետաքրքրվեց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:

Jirayr_Sefilyan

«Թող գնա Սերժի փեշերի տակ պախկվի»,- շարունակեց մեկ ուրիշ ազատամարտիկ:
«Վատառողջ է, ազգի կեսին հիվանդացրել են, իրենք են վատառողջ լինում»,- հեգնեց Գագիկ Սարուխանյանը:

«Դավաճաններ, դավաճանություն» ասելով` ազատամարտիկները հեռացան նիստերի դահլիճից:

Ժիրայր Սեֆիլյանն էլ ասաց, որ իշխող համակարգը ծառայում է մի ուղղությամբ` ճնշել այն մարդկանց, որոնք չեն համակերպվում երկրի վիճակին ու չեն ենթարկվում գործող խանի կանոններին. «Վոլոդյան այդ մարդկանցից մեկն է, եւ այսօր Վոլոդյային դատելով ու ճնշելով փորձում են հարյուրավոր Վոլոդյաներին խոսք հասկացնել»:

Նրա խոսքով, Վոլոդյա Ավետիսյանին ճանաչում է 1992 թվականից ու պատերազմի ամենաթեժ պահերից, միասին անցել են հակառակորդի թիկունք. «Նա համեստ ու հայրենասեր անձնավորություն է, այս ամենը սարքած գործ է եւ շատ անմակարդակ ձեւով է սարքած»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031