Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւորական. Աշխարհի առաջնությունը հոմոսեքսուալ խայտառակություն է

Հուլիս 07,2014 21:02

Ռուս հոգեւորական Ալեքսանդր Շումսկին այսպես է բնութագրում Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

«Ներկայիս աշխարհի առաջնությունը հայելու պես արտացոլում է մարդկության ներկայիս բարոյական կերպարը: Նայեցեք տրիբունաներում տեղ զբաղեցնող ներկված ու ծամածռվող հանդիսականներին, ամեն տեսակի կախարդներին, որոնք աշխատում են օգնել իրենց խաղացողներին:

Ուշադրություն է գրավում նաեւ ֆուտբոլիստների արտաքին տեսքը, որոնք խաղում են վարդագույն, երկնագույն, դեղին ու կանաչ խաղակոշիկներով: Այդ բոլոր գույները, ինչպես հայտնի է, կազմում են այլասերվածության ծիածանը: Ու չկա սեւ խաղակոշիկներով գեթ մի ֆուտբոլիստ, որոնցով պետք է հանդես գա իսկական տղամարդը: Շատ են երփներանգ, աներեւակայելի սանրվածքներով ֆուտբոլիստները: Վարդագույն ու երկնագույն խաղակոշիկներով ֆուտբոլիստը նույնն է, ինչ տղամարդը կնոջ վարտիք կամ կրծկալ կրի: Ես ոչ մի կերպ չեմ կարող պատկերացնել Ջորջ Բեսթին (հոգեւորականը հյուսիսիռլանդացու անդավաճան երկրպագուն է դեռ դպրոցահասակ տարիքից) կամ Էդուարդ Ստրելցովին գունավոր խաղակոշիկներով:

Գլոբալիզմի պահպանողական գաղափարախոսները բացահայտորեն ցանկանում են ֆուտբոլը հակադրել քրիստոնեությանը: Ես դրանում համոզված եմ: Չմտածեք, թե ես սրիկա եմ, որը միշտ, ամեն տեղ եւ ամեն ինչում պարտություն է ցանկանում մեր հայրենիքին: Բայց փառք Աստծո, որ ռուս ֆուտբոլիստները ձախողվեցին: Ես ուրախ եմ, որ նրանք Աստծո կամքով չեն մասնակցում հոմոսեքսուալ այս խայտառակությանը», – գրել է հոգեւորականը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Քրիստոնեական առաքյալները կործանեցին հեթանոսական Հռոմի կայսրությունը,հակաքրիստոնեական /հոմոսեքսուալ/ առաքյալները կկործանեն քրիստոնեական Եվրոմիության կայսրությունը:Այդպես են ցանկացել և ցանկանում սիոնիստները:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031