Լրահոս
Օրվա լրահոսը

Հավկիթի մեծությամբ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում. Տուժած գյուղացիները փակել են Գյումրի-Արմավիր ճանապարհը

Հուլիս 07,2014 21:32

Քիչ առաջ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում, որը վնասել է Արթիկի ու Ախուրյանի տարածաշրջանի թվով 12 գյուղեր: Ղարիբջանյան համայնքի բնակչները փակել են Գյումրի-Արմավիր ճանապարհը, այսպիսով իրենց բողոքի ձայնը բարձրացնելով ու պահանջելով խնդիրը լուծել: Նրանց պահանջով կարկտահարված տեղանք է հասել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզի ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանն ու նրա տեղակալը, ինչպես նաև ոստիկանության այլ աշխատակիցներ:

10531027_340746752741867_1624824789_n

Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանն ասաց, որ կարկտից ավելի շատ տուժել է Ախուրիկը, Ղարիբջանյանը Ախուրիկի չափ վնաս չի կրել, այստեղ առաջին անգամն է ուժեղ կարկտահարությունը , հիմնականում ծաղկակաղամբ, կաղամբ ու լոբի են ցանել, որը և վնասվել է: Առայժմ, ըստ պաշտոնյայի, չի հաջողվում մտնել ցանքատարածքներ, քանի որ կարկտից հետո ահավոր վիճակ է :

Իսկ Ախուրիկում տեղացած կարկտի մասին մարզպետարանի պաշտոնյան ասաց, որ կարկուտի ամեն մի հատիկը հավկիթի չափ է եղել: Մեր այն հարցին էլ`մի ՞թե չկան հակակարկտային կայաններ, գյուղավարչության պետն ասաց. «Կա, բայց կարկուտն այնքան խոշոր է եղել, որ չի կարողացել քայքայել»: Շիրակի մարզպետին ու ոստիկանապետին հաջողվել է համոզել գյուղացիներին` բացել փակված ճանապարհը: Շիրակի մարզպետը գյուղացիներին խոստացել է վաղը հանձնաժողով ուղարկել, որպեսզի ճշտեն վնասի չափերը: Ի դեպ, գյուղացիները  հակակարկտային կայանը գործարկողի հետ  այսպես ասած կրակել-չկրակելու կռիվ են մղել: Նրանց ասելով, հակակարկտային կայանը անցած տարի աշխատեցրել են իրենց համագյուղացիները, իսկ այժմ միասնական համակարգով է աշխատում:Գյուղացիներից ոմանք հակակարկտային կայանի աշխատակցին մեղադրել են ուշ կրակելու մեջ ու վիճաբանություն է ծավալվել վերջիններիս մեջ, վերջինս իր հերթին արդարացել է:

Ինչևէ, գյուղացիներին անչափ մտահոգում է այն փաստը, որ վարկեր են վերցրել բանկերից ու դեռ շիթիլը չտնկած. ստիպված են խոշոր պարտքերի ու վարկերի մեջ հայտնվել:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031