Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Գերմանիային

Հուլիս 14,2014 21:03

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան շնորհավորել է Գերմանիային ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հաղթելու համար:

«Շնորհավորում եմ աշխարհի չեմպիոն Գերմանիային», – գրել է Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում:

Հուլիսի 14-ին 20-րդ աշխարհի առաջնության եզրափակիչում Գերմանիան կարողացավ նվազագույն հաշվով հաղթել Արգենտինային: Ռիո դե Ժանեյրոյում ընթացող խաղի հաղթական գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Մարիո Գյոցեն՝ 113-րդ րոպեին:

Սա Գերմանիայի չորրորդ աշխարհի գավաթն էր: Նրանք աշխարհում լավագույնն էին դարձել նաև 1954, 1974 և 1990թթ.:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031