Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Մկրտչյան. «Հիմա ի՞նչ, պիտի շորս բարձրացնեմ, որ ցույց տամ, թե ինչ վիրահատություն եմ կրե՞լ»

Հուլիս 17,2014 12:59

«Այն, որ մեկնաբանում են, թե Կարենի ներկայացրած թղթերը կեղծ են, իրականում նման բան չկա»,-այսօր «Ելակետ» ակումբում հրավիրված ասուլիսին իր հասցեին հնչած մեղադրանքներին, թե Կարեն Մկրտչյանը շառլատանությամբ է զբաղված, այսպես արձագանքեց Կարեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Ալեքսանյանը գրառում էր արել և դերասանին մեղադրել շառլատանության մեջ:

Կարեն Մկրտչյանը նշեց. «Ես ունեմ կենսագրություն և ինչ արել եմ, արել եմ առաջին հերթին ինձ համար, ոչ թե գլուխ գովալու, եթե ինչ որ մեկը ոչ անուն-ազգանուն չունի կարա այդ ամենը ջնջի, ուրեմն ես էլ ասելիք չունեմ: Հիմա ես առողջական նորմալ վիճակում եմ գտնվում: Հիմա ի՞նչ, պիտի շորս բարձրացնեմ, որ ցույց տամ, թե ինչ վիրահատություն եմ կրե՞լ: Էպիկրիզը ես չեմ կարող ասել, բայց գլուխս կարողացան իրենց տեխնոլոգիաներով բուժել, մեջքս պիտի վիրահատեն: Հոկտեմբերին պետք է գնամ, բժիշկս պետք է կրկին կանչի, որ գնամ ու շարունակեմ բուժումը»:

Դերասանը հայտարարեց, թե շատ վիրավորված է, բայց չի պատրաստվում պատասխան տալ:

Նա շարունակեց. «Մարդիկ ինձ սիրելով, ինձ հարգելով փոխանցել են իրանց գումարները` ակնկալելով մի բան, որ բուժվեմ, իմ պարտքի զգացողությունն այն է, որ ես պետք է քայլելով գամ տուն, գերմանացի բժիշկը իր էջում հոդված է գրել, որ ես մեռնելով անգամ ուզում էի քայլել»:

Դերասանը հարց բարձրացրեց, թե ինքն ինչ-որ տեղ ստորագրե՞լ է, որ պետք է այդ գումարը վերցնի և փոխարենը հաշվետվություն ներկայացնի: Այնուհետև եզրափակեց. «ՊՆ-ն պարապ նստած է, սպասում է, որ ֆեյսբուքով մեկը մի բան գրի, որ հաստատի կամ ոչ իմ` պատերազմին մասնակցությունը: Շատ չար, վատ ծուղակ է, որտեղ ես սկզբից ընկա, բայց հիմա չեմ էլ ուզում որևէ բանի պատասխանել»

Վարդան Արզումանյանը Կարեն Մկրտչյանի հետ Գերմանիա է մեկնել: Նա ասաց.«Չեմ հասկանում, ինչո՞ւ ենք հավաքվել, ի՞նչ աղմուկ է բարձրացել: Ինչո՞ւ, երբ Կարենը ծանր իրավիճակում էր հայտնվել, մարդիկ հավատացին, փորձեցին օգնել, մարդը մեռնում էր, իսկ հիմա այդ նույն մարդուն հալածում եք: Երբ իմ ընկերը քայլեց, ես ուզում էի բոլորին, ովքեր օգնել էին, գրկել, բայց հիմա չգիտեմ, թե ինչից են խոսում: Ժողովուրդը նվիրել է, էս մարդու փողն է, թողեք ինքը որոշի, թե ինչ պիտի անի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031