Լրահոս
Օրվա լրահոսը

Գործատուները եւ գործազուրկները հանդիպեցին Նոյեմբերյանի զբոսայգում

Հուլիս 21,2014 22:50

Հուլիսի 18-ին Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգում  կայացած աշխատանքի տոնավաճառում թափուր աշխատատեղերի մասին հայտարարել էր Նոյեմբերյանի եւ Իջեւանի տարածաշրջաններից  25 գործատու: Նրանց ներկայացրած թափուր աշխատատեղերի  ընդհանուր թիվը 53-ն էր: Տոնավաճառի մասնակիցներին ողջունեցին Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:

Գործատուներին հարկավոր էին  հավաքարարներ, հացթուխներ, ապահովագրական գործակալներ,  փայտամշակման վարպետներ, վաճառողներ,չրագործներ, խոհարարներ,  սոցիալական աշխատող, դեղագործ, ձեւավորող, կարող: Այրում քաղաքում առաջիկայում գործարկվելիք  «Միրգ» ՍՊԸ պահածոների գործարանը թվով 10 պահածոյագործի, Նոյեմբերյանի  «Նիվըգիվե» կադրային կենտրոնը  հերթափոխային 10 պահակի հայտ էին  ներկայացրել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031