Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի մանկավարժականի ռեկտորի եղբոր սպանության փաստի առթիվ կատարվում է նախաքննություն

Հուլիս 24,2014 20:40

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ  Շիրակի մարզի Գետք գյուղից դեպի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի քանդված գոմերի մոտ սպանել են Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի միջնեկ եղբորը` Հարություն Գրիգորյանին:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն  Aravot.am-ին փոխանցեց, որ  այժմ զննում են դեպքի վայրը, քննչական գործողություններ են իրականացնում,  կատարվում է նախաքննություն: Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների, վերջինս անցած տարի աշխատում էր  Գյումրու քաղաքապետարանում համայնքային գույքի, հաշվառման և կառավարման բաժին գլխավոր մասնագետ, հետո համատիրությունների բաժին տեղափոխվեց, այնուհետ դուրս էր եկել աշխատանքից:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Օ, սիրասուն հայեր, մի սպանեք իրար, ֆաշիստ հո չե*ք…Չէ*:

  2. david says:

    Ժուլիկը կարկատում է, կարկատանը ժուլիկ չէ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031