Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը՝ լրագրողներին. «Դուք սատանայից էլ վատն եք, ես Գյումրիի կրիմինալը կապում եմ ձեր հետ»

Հուլիս 30,2014 22:45

«Էս երկիրը մի քանի կառույց կա քանդող՝ ձերն է, դատաիրավական ոլորտն է, հավաքվում իրար հետ ու քանդում եք»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Գյումրիի կրիմինալի մասին խոսելիս այսպիսի հայտարարություն արեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Նա սկսեց լրագրողներին եւ ԶԼՄ-ներին մեղադրել ու քննադատել, որ երբ մարդիկ իրար սպանում են՝ լրագրողներն ուրախանում են. «Եթե լրատվական կառույցները ճշմարտությունը ջրի երես հանեին…Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մեռնում»: Նա վստահեցրեց, որ մենք՝ լրագրողներս, սատանայից էլ վատն ենք, պատվեր ենք կատարում, որ մեր աչքի գերանը չենք տեսնում, իր աչքի փուշն ենք տեսնում. «Կեղծավոր, անհարմար է, նախ քո գերանը տես»:

Այնուհետեւ պարոն Ղուկասյանը հայտարարեց. «Ես Գյումրիի կրիմինալը կապում եմ ձեր հետ՝ «Առավոտ» թերթի հետ, էս բոլորը դուք եք անում»:

Նա զգուշացրեց, որ մեր զրույցը ինքն էլ է ձայնագրում, որ հանկարծ մտքներովս չանցնի…:

Նրա խոսքերով՝ «Ես իմ թշնամիների համար աղոթող մարդ եմ: Ես ամեն օր աղոթք եմ անում, որ իմ թշնամիները դարձի գան, եթե կան այդպիսիները, որոնց ես թշնամի չեմ կարծում: Մի բան եմ ուզում ասել՝ ասում էիք, որ բարոյահոգեբանական մթնոլորտը քաղաքում փոխվելու է: Ներդրողները շատացել են: Բայց, ցավոք սրտի, այսօր քաղաքի խանութները անգամ փակվում են, անիծում են դրանց, որ էս ո՞ւմ բերեցին, ասում են՝ քո ժամանակ, փառք Աստծո, քաղաքը կառուցվում էր, 100 մլրդ դրամի ներդրում էր արվում մասնավորի կողմից: Մինչեւ այսօր ոչ մեկ ներդրում չի արել, պատկերացնո՞ւմ եք ինչ է կատարվում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (18)

Պատասխանել

  1. A.A says:

    Շատ ճիշտ ուղղու վրա է ԱՌԱՎՈՏԸ…..ՄՈԼՈԴԵՑ!!!!իսկ ու՞մ փողերով ես սարքել քաղաքը:Քրքի…

  2. Հայրաքաղաք says:

    Ինչ հետաքրքիր է չէ՞՞՞՞…Վարդանիկի տղեն Տերյան փողոցում ավտոմատներով իրար վրա են կրակում ու անմեղ երեխա է սպանվում….մեղավոր է Առավոտը,վարդանիկի նույն տղային Մոսկվա չեն թողնում,էլի է Առավոտը մեղավոր…նույն բեսպռեդել տղեն Սայաթ-Նովա-Ռուսթավելի խաչմերուկում կրակում է մարդկանց վրա…Առավոտն է մեղավոր..վարդանիկի եղբոր տղայի՝կոլիկի գլուխն են ջարդում ու մեծ կռիվ է բացվում՝Առավոտն է մեղավոր..վարդանիկի փեսային են սպանում՝Առավոտն է մեղավոր..եղբոր մարդասպան տղան օրը ցերեկով,տասնյակ մարդկանց ներկայությամբ մարդ է սպանում ու դատապարտվում 17 տարվա ազատազրկման՝Առավոտն է մեղավոր…վարդանիկը Արման Սահակյանին պատգամավոր է ուզում դարձնել ու խայտառակվում է պարտվելով՝Առավոտն է մեղավոր…վարդանիկը քաղաքապետի պաշտոնից զրկվում էէԱռավոտն է մեղավու…աւ այսպես շարունակ…Առաջարկում եմ ԱՌԱՎՈՏ-ին շարունակել իր ակտիվ ու անկաշկանդ գործնեությունը ի նպաստ և ի շահ Գյումրիի և գյումրեցոնց:

  3. anna says:

    Գողը գողից գողացավ… Գյումրու կրիմինալի մասին Վարդանից են հարցնում: Just funny!

  4. Տեր says:

    իրանից փախնում են, մի հատ նայեք Նիկոլը ձեզ ոնց է ծաղրում, մյուս կայքերը, որ մի քանի մոր կաթ ուտող եք, դե պարզ է, որ պտի խառնեք իրականությունը , որ շահ ունենաք

  5. Տեր says:

    Իմ քոմենթը կիսատ է դրված, բայց եթե գրել եք այսքանը, գրեք, որ խոսքս Առավոտին է ուղղված ու նրա խառնակչական քաղաքականությանը

    • Տարբեր անուններով՝ «Տեր, Սերյոժա, Ապեր» հանդես եկող, բայց նույն IP հասցեից գրող ընթերցող, ձեր ոչ մի մեկնաբանություն կարող էինք չհրապարակել, քանի որ բոլորը վիրավորանքներով են լեցուն: Սակայն ինչ որ հրապարակել ենք՝ դրել ենք ամբողջությամբ, ինչպես որ ուղարկվել է:

  6. MIka says:

    աստծո անունը շուրթերին հանցագործից ավելի սոսկալի բան չկա, դժոխքի կրակին է նրան սպասում…

  7. Եսիմ says:

    Աննա ,դուք գտնում եք, որ երբ մարդու հասցեին քոմենթներում գրում են գլխակեր կամ անդաստիարակ, կամ այդ որակի այլ բառեր, դրանք վիրավորանքներ չեն? բա ինչու եք թողնում էդ կարգի քոմենթները տպվեն , ուր մնացին ձեր ստանդարտները?դրանք նպաստում են երևի բանավեճին?

    • Հնարավոր է, որ բացթողումներ լինեն, եւ երբ մեր ուշադրությունը հրավիրում են՝ դրանք էլ ենք հեռացնում: Բայց եթե տեսնեք, թե ինչ գերադրական աստիճանի ածականներով, որակումներով մեկնաբանություններ են եղել Վարդան Ղուկասյանի հասցեին, ու մենք դրանք չենք հրապարակել՝ կհամոզվեք, որ երկակի չափանիշներ չկան:

  8. Եսիմ says:

    Աննա, ամեն դեպքում այն, ինչ դուք դրել եք դրանք վիրավորանքներ են բովանդակում, դրա մասին է խոսքը գնում, այսինքն`դուք եք հա ընտրում ավել և քիչ վիրավորանքները, որոնք մեկը նստած մի ինչ-որ սենյակում գրում է, ստացվում է`մեկը խայծը գցում է, մյուսներդ էլ այնուամենայնիվ էդ խայծից ընտրություններ եք անում և երկակի ստանդարտներ կիրառում, գիտեք ես ոչ մեկի կողմնակիցը չեմ, բայց չեմ ընդունում, երբ հատկապես ձեր թերթը միշտ նույն բանն է անում կոնկրետ անձի հետ կապված, ես ուղղակի կարդացող եմ, ու զարմանում եմ, որ դուք լավ չեք հետևում, երբ սկսում են վիրավորել անձին ու նրա ընտանիքի անդամներին, միթե դա դուք չեք տեսնում? կարծես դուք ինչ-որ բան եք հրահրում լրատվությանը, էն էլ 20 ամյա դա չի սազում, շնորհակալություն արձագանքի համար

  9. Եսիմ says:

    Աննա ջան, նայեք նախորդ օրվա Ղուկասյանի հարցազրույցի տակի 8րդ մեկնաբանությունը, ըստ իս, դա կոպիտ վիրավորանք է

  10. Ավդալյան says:

    հարգելի Ա.Իսրաելյան,եսիմները թոց իրենց ՛՛անկախ՛՛ կարծիքները իրենց պահեն ու քիչ ստանձնեն վարդանիկի նման օդիքզ դեմքի պաշտպանությունը:Իսկ ով է քո կուռք վարդանիկին թույլ տվել,առանց որևէ ապացույցի որևէ մեկին անվանել դուսընկած ու ասել,որ դրա պատճառով մարդ են սպանու:Հեքիաթներ այստեղ չպատմես,թե սիրելի կուռքտ անուն չի տվել……..քաղաքում բոլորը շատ լավ գիտեն,թե վարդանիկտ ում ինկատի ուներ:կարող է երևանվին կամ լոռեցին չձոկի,բայց գյումրեցին լավ թե ում ինկատի ուներ տերտ:Ու պատասխանները ավելի յոռեկտ են եղել այդ մարդուն,քան նրա այսպես կոչված հարցազրույցում հնչած մտքերը:եսինի,սեռոժի,ապերի ու տերերի անվան տակ թաքնվող աղջիկ ջան տերերիտ ասա,որ հարցազրույցներում իրեն ՛՛լավ՛՛ պահի ու չնեղվի այն պատասխաններից,որոնց արժանի է:Շնորհակալություն!!!!!!!

  11. Եսիմ says:

    Աննա ջան, շնորհակալ եմ, գիտեք ինչի համար, որ կարողացաք ընկալել էությունը, իսկ վերևում գրող տիկնոջը ասելիք չունեմ, ես էլի եմ ասում որևէ մեկի կողմնակիցը չեմ, ես ուղղակի ընթերցող եմ և ձեր զայրույթը խնդրում եմ կառավարեք, դուք երևի ինչ-որ շահագրգռվածություն ունեք այդ հարցում, իսկ ես ընդամենը ընթերցող եմ և ձեր վիրավորանքները ինձ հասնալի չեն, դուք ինձ չգիտեք, ինչու եք ինձ վիրավորում, դեռ ավելին…Աննա, ապրեք

  12. VIKA says:

    ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՐ ԿՈՄԵՆՏ ԳՐՈՂՆԵՐ,ՁԵԶ ՀԵՏ ՁԵՐ ԼԵԶՎՈՎ ՊԵՏՔ Է ԽՈՍԵԼ.ԴՈԻՔ ԱՆՈԻՂԵՂՆԵՐԻ ԲԱԶՄՈԻԹՅՈԻՆ ԻՆ՞Չ ԵՔ ՈԻԶՈԻՄ ՄԵՐ ՔԱՂԱՔԻՑ,ԱՄԵՆ ՄԱՐԴ ԷԼ ԿԱՐՈՂ Է ԻՐ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՅՏՆԵԼ,ԻՆՉՈԻ՞ ԵՔ ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ՎԵՐՑՆՈԻՄ ՈԻ ՆԵՐԿԱՅԱՑՆՈԼՄ ԱՅՆՊԵՍ ԻՆՉՊԵՍ ՀԱՐՄԱՐ ԵՔ ԳՏՆՈԻՄ.ԵՍ ԻՆՉ ՄԵԾ ԱՂՄՈԻԿ ԵՔ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ,ԱՅԼ ՀԵՏԱՔՐՔՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՉՈԻՆԵՔ՞ ԵՐԿԻՐԸ ՈՏ Է ԱՌԵԼ ԳՆՈԻՄ Է ԴՈԻՔ ԷԼ ԻԲՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑ ԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈԻՄ ԹԱՂԻ ԿՆԿԱ ՆՄԱՆ ԲԱՄԲԱՍՈԻՄ ԵՔ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ՄԱՐԴՈԻՑ,ԴՈԻՔ ԳԻՏԵՔ ՈՐ ՄԵՐ ԳԼԽԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳ ԿԱ,ԻՍԿ ԴՈԻՔ ԺՈՂՈՎՐԴԻ ՈԻՉԱԴՐՈԻԹՅՈԻՆԸ ԲԵՎ ԵՌՈԻՄ ԵՔ ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐԻ ՎՐԱ,ԻՆՉՈԻ՞ ԵՔ ԲՈՐԲՈՔՈԻՄ ՄԱՐԴԿԱՆՑ

  13. VIKA says:

    ԲԱՐՈՅԱԿԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՉԱՓՈՐՈՇԻՉ ԽԱԽՏՈՂԸ ԱՅՈ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՆ ԵՆ ,ՈՎ ՓՈՂ ՏԱ ՁԵԶ ՈԻՄ ՀԱՄԱՐ ՊԱՏՎԻՐԻ ԿԳՐԵՔ.ԻԲՐ ԴՈԻՔ ԷԼ ԵՆՔԱՆ ԱՆԱՉԱՌ ԵՔ ՈՐ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՎԱՅՆԱՍՈԻՆ ԵՔ ԲԱՐՑՐԱՑՆՈԻՄ ԵՐԲ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՃՇՄԱՐՏՈԻԹՅՈԻՆ ԵՔ ԼՍՈԻՄ,ԹԵՐԹԵՐԻ 99 ՏՈԿՈՍԸ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՆ ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐ ՈԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՆՅԱՐԴԵՐ ՈԻՏՈՂ ՍՏԱԽՈՍՆԵՐԻ ԿՈԻՅՏ ԵՆ

  14. URA says:

    Ինչխել ջղայն ես Վիկա տոտա…..))))

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031