ՀՀ ՊՆ-ն հերքում է, գյուղապետը՝ հաստատում

ՀՀ ՊՆ-ն հերքում է, գյուղապետը՝ հաստատում

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը արդեն  հրապարակել է  հուլիսի 31-ին ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհված հայ զինծառայողների անունները:

«1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը»,- նշված է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդագրությունում:

«Ինչ վերաբերում է Հայաստանին, Հայաստանի տարածքում դիվերսիոն հարձակում չի եղել»,- մեզ հետ զրույցում  հերքեց համացանցում շրջանառվող լուրըերը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Aravot.am-ը ավելի վաղ գրել էր, որ հուլիսի 30-ի ն ժամը 18.30-ի սահմաններում Այգեձոր գյուղի բնակիչ , 1965թ. ծնված Վալերի Ճաղարյանը վիրավորվել է ադրբեջանցի դիվերսանտի կողմից: Այս լուրը հաստատել է նաեւ Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ներսես Մատինյան says:

    Հարգելիներս, դուք ձեր գրածից բան հասկանու՞մ եք: Ինչպե՞ս կարել է խառնել տարբեր տեղերում, տարբեր ժամանակներում կատարված իրադարձությունները: ԼՂՀ ՊԲ մամլո ծառայության հայտարարությունը վերաբերում է Արցախի հյուսիս-արևելյան սահմանին տեղի ունեցած դիվերսիային, իսկ Արծրուն Հովհաննիսյանի հերքումը` Այգեձորում տեղի ունեցած միջադեպին: Այգեձոր գյուղը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք