Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը հարգում է Ղարաբաղի խնդրի լուծման գործում միջազգային ներգրավվածությունը. Պուտին. РИА Новости

Օգոստոս 10,2014 16:16

Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային ձևաչափերին և հետագայում էլ կշարունակի մասնակցել դրանց, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անկասկած, մենք հարգանքով ենք մոտենում այդ բոլոր միջազգային ձևաչափերին և մեր գործընկերների հետ կշարունակենք աշխատել: Սակայն կարծում ենք, որ մենք առանձնահատուկ սերտ հարաբերություններ ունենք և նախապատմությունն էլ այնքան խորն է, որ թույլ է տալիս կարծիքներ փոխանակել այն մասին, թե որտեղ ենք գտնվում և ինչ է պետք անել, որպեսզի առաջ շարժվենք այս բոլոր խնդիրների կարգավորման գործում, որոնք մեզ են հասել անցյալից», – ասել է Պուտինը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների Սոչիում տեղի ունեցող եռակողմ հանդիպման ժամանակ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031