Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի կարծիքով՝ Զվարթնոցում կարելի է միջոցառումներ կազմակերպել (Տեսանյութ)

Օգոստոս 20,2014 17:13

«Նորանկախ Հայաստանում մենք մշակույթի մասին չկարողացանք լուրջ օրենսդրություն ունենալ»,-այսօր Ծաղկաձորում «Բազե-2014» երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Ապագա ճարտարապետներից մեկի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ պատմամշակութային կոթողների փոխարեն սրճարաններ են կառուցվում, պարոն Սահակյանն այսպես արձագանքեց. «Այս տարիների ընթացքում բազում եկեղեցիներ կառուցեցին այն տեղերում, որտեղ եկեղեցիներ չկան: Բայց նոր եկեղեցու հրապույրը մի քիչ այլ է: Եթե այն եկեղեցին սարի գլխին կամ ծայրին բարբարոսի, կամ երկրաշարժի ձեռքից փրկվել է, դա նշանակում է՝ այստեղ խորհրդավոր, աստվածատուր իմաստ կա»:
Գալուստ Սահակյանն անհրաժեշտություն է տեսնում, որ օրենսդրության մեջ շտկում կատարեն, համաձայն որի՝ ովքեր ուզում են եկեղեցի կառուցելու համար ներդրում կատարել, ներդրումներն անեն եկեղեցու միջոցով, որ «մեր հուշարձանային կոթողներն իրենց տեղն ունենան»: Գալուստ Սահակյանն օրինակ բերեց Գառնին ու շարունակեց. «Այն մեր միակ հեթանոսական հնությունն է: Այնտեղ ոչ թե սրճարան է պետք կառուցել, այլ մաքրել ու պահպանել: Իսկ եթե զբոսաշրջիկը գնում է Գառնի, ապա տարածքում բավականին այլ տեղեր կան գետի կողքին, որտեղ կարելի է սուրճ խմել»:

Գալուստ Սահակյանի կարծիքով՝ Զվարթնոցում կարելի է միջոցառումներ կազմակերպել ու հուշում է տարբերակը. «Բայց այդ միջոցառումներին պետք է մասնակցել լավ հագնված, դրանք պիտի լինեն ոչ թե տարերային, այլ դասական, սիմֆոնիկ միջոցառումներ, այլ ոչ թե ամրոցի պատերի վրա նստեն: Դրա համար հատուկ տեղ է պետք հատկացնել: Մարդիկ այնտեղ պիտի գնան հուզվելու, ոչ թե զվարթանալու: Ուզում եմ ասել, որ մեր հուշարձանները պետք է օգտագործենք, բայց դա չի նշանակում, որ այնտեղ ուտենք, խմենք, սուրճ օգտագործենք: Երբ օրենքը եկավ ԱԺ, այդ հարցերն ավելի կխստացնենք և կփորձենք մեր մշակութային արժեքները պահպանել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031