Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Դանիելյան. «Դա աբսուրդ է եւ ցինիզմ միաժամանակ»

Օգոստոս 28,2014 19:23
Miqayel Danielyan

«Սխալ է, դա ի՞նչ է նշանակում: Օմբուդսմենը ո՞նց կարող է ոստիկանությանը նման բան ասել: Դա աբսուրդ է եւ ցինիզմ միաժամանակ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: Առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի 2013 թվականի տարեկան զեկույցն էր, որում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ոստիկանությանը մեղադրում է անգործության մեջ` փաստելով. «Կոմայգում չեն իրականացվել անհրաժեշտ ստուգումներ, օպերատիվ այլ միջոցառումներ, ինչի հետևանքով մանկական զբոսայգում չեն վերացել մարմնավաճառությունը և հասարակական վայրերում խուլիգանություն համարվող սեռական հարաբերություններ ունենալու դեպքերը»:

Կարեն Անդրեասյանի զեկույցում նաեւ նման դիտարկում է տեղ գտնել. «Մտահոգիչ է նաեւ այն, որ ոստիկանության կողմից 2013 թվականի ընթացքում փողոցային մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում իրականացված ստուգայցների արդյունքում մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ բերվել են 828 անձինք, սակայն Նելսոն Ստեփանյանի անվան մանկական զբոսայգում եւ դրան հարող տարածքից ոչ մի անձ համապատասխան ստորաբաժանումներ չի բերվել։ Ոստիկանությունից հայտնել են, որ կոնկրետ տարածքների ստուգումների եւ դրանց պարբերականության հարցերը որոշվում են ելնելով սպասարկվող 53 տարածքի օպերատիվ իրավիճակից։ Այսինքն, կարելի է եզրակացնել, որ չնայած տարիներ շարունակ հնչեցվել են քաղաքացիների բողոքները նշված այգում ոչ միայն ապօրինի, այլ նաեւ քրեորեն հետապնդելի արարքների վերաբերյալ, ինչպես նաեւ առկա են եղել պաշտոնատար անձանց հրապարակային դիրքորոշումներ նշված այգում տեղի ունեցող արարքների վերաբերյալ, սակայն ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցները որեւէ խնդրահարույց դրսևորում չեն հայտնաբերել, եւ որեւէ դատավարական գործողություններ չեն իրականացվ»:

Օմբուդսմենի դիրքորոշումն իրավապաշտպանի համար առնվազն զարմանալի եւ անընդունելի է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031