Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աբրահամը այսօր հյուրընկալվել է Անգելա Մերկելի աշխատակազմում  

Օգոստոս 31,2014 20:10

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր հյուրընկալվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աշխատակազմում:

Artur2AbrahamԱրթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ամեն տարի Գերմանիայի կանցլերի աշխատակազմում բաց դռների օր է կազմակերպվում, որի ժամանակ քաղաքացիների մուտքն ազատ է: Սակայն հայ բռնցքամարտիկը եղել է հատուկ հրավիրյալների մեջ, շփվել լրատվամիջոցների հետ, ելույթ ունեցել տարբեր երկրների քաղաքացիների՝ Գերմանիա ներգաղթի հետ կապված խնդիրների շուրջ:

Արթուր Աբրահամը ներկայումս ամենօրյա մարզումներ է անցկացնում: Նա պատրաստվում է սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիհլ քաղաքում կայանալիք անգլիացի Փոլ Սմիթի հետ մենամարտին: Սա լինելու է Աբրահամի չորրորդ մենամարտն այս քաղաքում, եւ նա համոզված է, որ այստեղ կտոնի իր չորրորդ հաղթանակը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Սիրան Գրիգորյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031