Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագետ. «Աղիքային լուրջ վարակիչ հիվանդություն չի հայտնաբերվել». (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 10,2014 13:37

Սեպտեմբերի 5-ին Քաջարանից Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված 2 հիվանդի անալիզի արդյունքներն արդեն պարզ են: «Նախնական տվյալներով` այդ 2 հիվանդի անալիզի արդյունքները մաքուր են, նրանց մոտ աղիքային լուրջ վարակիչ հիվանդություն չի հայտնաբերվել: Բայց ապահովության համար նրանց դուրս չենք գրում, նրանք շարունակում են մեզ մոտ համապատասխան բուժում ստանալ», – «Առավոտին» փոխանցեց Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Քոչարյանը: Բժշկուհին բավարար է գնահատում նաեւ հիվանդանոցում գտնվող մյուս 9 հիվանդի առողջական վիճակը: «Հիվանդները Կապանից են եւ Քաջարանից, տարբեր ընտանիքներից: Կապող ինչ-որ օղակ չկա, եթե լուրջ բան լիներ, ապա ընտանիքի մյուս անդամների մոտ էլ նույն խնդիրը կլիներ, բայց հիմնականում ընտանիքներից միայն մի անդամն է վատ զգացել ու փորլուծության, ջերմության, մկանացավերի գանգատներով հիվանդանոց եկել, ընդհանուր օղակ չենք տեսնում», – հավելեց բժշկուհի Քոչարյանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք`  սեպտեմբերի 5-ից մինչ սեպտեմբերի 9-ը սրտխառնոցով, գլխացավով, մկանացավերով, փորլուծության եւ ջերմության գանգատներով Կապանի հիվանդանոց են տեղափոխվել Քաջարան քաղաքի 8 բնակիչ եւ 3 բնակիչ էլ` Կապան քաղաքից:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930