Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժանտը համակարգչով կեղծել է զորամասի հրամանատարի հրամանի քաղվածքը

Սեպտեմբեր 12,2014 22:18

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ, 1983թ. ծնված Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով սահմանապահ զորամասի ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտ, 2014թ. հունվարի 13-ին այդ զորամասի համալրման բաժանմունքից ստանալով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, զորամասի հրամանատարի հրամանից քաղվածք, պատասխանատվությունից խուսափելու նպատակով նշված փաստաթուղթը համակարգչային եղանակով կեղծել է՝ փոխելով բովանդակությունը եւ համալրման բաժանմունքի պետի անվան ու ազգանվան դիմաց դրել կեղծ ստորագրություն,որից հետո կեղծ փաստաթուղթը ներկայացրել է վարույթն իրականացնող մարմին:

Ըստ «Դատալեքս» կայքի՝ Ա.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով («Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը» ): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930