Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդու մոտ հայտնաբերվել է մարիխուանա և դիազեպամ տեսակի հոգեմետ նյութ. «Փաստինֆո»

Սեպտեմբեր 18,2014 19:52

Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդու մոտ իրավապահները հայտնաբերել են մարիխուանա և դիազեպամ տեսակի հոգեմետ նյութ: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ քննությանը մոտ աղբյուրներից:

Հիշյալ թմրանյութերը Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ որդի Արմեն Ասլանյանի մոտ իրավապահները հայտնաբերել են դեռեւս օգոստոսին:

Սեպտեմբերի 10-ին Գորիսի քննչական բաժանմունքում քրեական գործ է հարուցվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է` խոշոր չափի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն` առանց իրացնելու նպատակի:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930