Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն եւ սփյուռքը պետք է միասնաբար աշխարհին փաստեն, որ մեկ ուժ են»

Սեպտեմբեր 19,2014 22:11

Չնայած սփյուռքն ունի շատ խնդիրներ, բայց «Հայ օգնության միություն» կենտրոնական վարչության ատենապետուհի Վիգի Մարաշլյանն Aravot.am-ի հետ զրույցում առանձնացրեց հայոց լեզվի պահպանությունը եւ սփյուռքահայ երիտասարդի կապի ամրապնդումը Հայաստանի հետ:

«Մենք հավատում ենք, որ սփյուռքի մեջ լինելով ունենք հայրենիք, եւ կուզենք մեր կապերն ամրապնդել մեր հայրենիքի հետ, որովհետեւ չի կարելի առանց հայրենիք սփյուռք ունենալ, ինչպես որ չի կարելի առանց սփյուռք հայրենիք ունենալ»:

Անդրադառնալով «Հայաստան-սփյուռք» հինգերորդ համաժողովին, ի դեպ որին նա մասնակցում է, տիկին Մարաշլյանը նշեց, որ այն բարձրացնում է սփյուռքի բոլոր հիմնախնդիրները՝ սեղանի վրա դնելով եւ քննարկելով դրանք: Նա հույս հայտնեց, որ համաժողովի ընթացքում արդյունավետ որոշումներ  կկայացվեն, որոնք օգտակար կլինեն թե՛ սփյուռքի, թե՛ Հայաստանի խնդիրները լուծելու համար:

Վիգի Մարաշլյանը խոսեց նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին՝ նշելով, որ մինչեւ օրս բավականին շատ միջոցառումներ են կազմակերպել.

«Ժամանակն է եկել, որ մենք բոլորս միասին մեկ ուժով՝ սփյուռք-Հայաստան լինի թե՛ պետական մակարդակով, թե՛ կազմակերպությունների միջոցով, միջազգային ուժերով ներկայանանք օտար օղակներին: Մենք պետք է փորձենք ՄԱԿ-ի միջոցով ցեղասպանության ճանաչումն ունենալ: Արամ Առաջին կաթողիկոսը հայտարարեց, որ պետք է պահանջատիրություն անենք՝ 2015-ի առիթով: Հուսանք, որ բոլորիս ուժերով մենք կփորձենք թշնամուն ցույց տալ, որ մենք մեկ ուժ ենք, եւ ժամանակն է, որ իրենք անդրադառնան եւ ընդունեն ցեղասպանությունը՝ իմանալով, որ սփյուռք-Հայաստան կապերը շատ ամուր են, եւ մենք միասնաբար պետք է փորձենք ամբողջ աշխարհին փաստել, որ մենք մեկ ուժ ենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930