Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում Երեւանի քաղաքապետարանում՝ Իրանի ներկայացուցիչների հետ

Սեպտեմբեր 23,2014 18:29

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է Իրան-Հայաստան բարեկամության միության անդամների հետ: Ողջունելով հյուրերին և ընդգծելով երկու ժողովուրդների միջև ներկայում առկա բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ քաղաքապետի տեղակալը հատկանշել է, որ երկու ժողովուրդների պատմամշակութային հարուստ ժառանգության ընդհանրությունները կարող են լավ հիմք հանդիսանալ և նպաստել համատեղ մշակութային տարբեր ծրագրերի իրականացման համար:

Իրան-Հայաստան բարեկամության միության գործադիր տնօրեն Մուհամմադ ՌեզաԴամավանդին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համառոտ ներկայացրել է միության կողմից տարվող աշխատանքներն ու մասնավորապես 2015 թվականին Երևանում նախատեսած ծրագրերը և այդ համատեքստում առանձնացրել «Դամավանդ» ֆիլմի ու Հայաստանի մասին պատմող փաստավավերագրական կինոժապավենի նկարահանումները, որոնց մի մասը նախատեսվում է կազմակերպել հենց Երևանում:

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ողջունելով նախաձեռնությունը, ընդգծել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ աջակցելու նմանօրինակ նախաձեռնությունների կյանքի կոչմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Երևանի և իրանական խոշոր քաղաքների միջև տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնման և զարգացման հնարավորությունները:

«Իրանական քաղաքների, հատկապես Սպահանի հետ Երևանի համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Կարծում եմ, որ Իրան-Հայաստան բարեկամության միությունն իր հերթին ևս կնպաստի կապերի ամրանդմանը, նաև՝ նոր համատեղ ծրագրերի իրականացմանը: Պետք է նշեմ նաև, որ Երևանի քաղաքապետն անձամբ առանձնահատուկ կարևորում է միջազգային համագործակցության ընդլայնումը»,-ընդգծել է քաղաքապետի տեղակալը:

Արամ Սուքիասյանը միության անդամներին հոկտեմբերին հրավիրել է կրկին այցելել Երևան՝ մասնակցելու «Էրեբունի – Երևան 2796» տոնակատարության միջոցառումներին: Իրան-Հայաստան բարեկամության միության գործադիր տնօրեն Մուհամմադ ՌեզաԴամավանդին շնորհակալություն է հայտնել հրավերի համար և սիրով ընդունել այն:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930