Լրահոս
Օրվա լրահոսը

Վացլավ Հավելի մրցանակ՝ ադրբեջանցի քաղբանտարկյալին 

Սեպտեմբեր 29,2014 18:45


Ինչպես արդեն տեղեկացրել ենքմեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը:

Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցի ներկայացումից և դրա վերաբերյալ քննարկումից հետո տեղի ունեցավ Վացլավ Հավելի 2014-ի մրցանակի հանձնման արարողությունը: Մրցանակին արժանացավ ադրբեջանցի քաղբանտարկյալ, իրավապաշտպան  Անար Մամադլին:

Մրցանակը՝ 60.000 եվրոն, փոխանցվեց նրա հորը՝ Ասաֆ Մամադովը: 
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը, խոսելով Անար Մամադլիի մասին, նշեց. «Պարոն Մամադիի գործունեության հիմքում ընկած էր ժողովրդավարության  և քաղաքացիական հասարակության ներկայացուցիների իրավունքների պաշտպանությունը: Նա մեր գործընկերն է այս արժեքների տարածման առումով»: 
Նշենք, որ ԵԽԽՎ այս տարվա Վացլավ Հավելի մրցանակի համար ներկայացված 56 թեկնածուներից ընտրվել էր 3 թեկնածու։ 
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930