Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերաբերյալ բանավեճ՝ ԵԽԽՎ-ում

Հոկտեմբեր 10,2022 16:17

Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով ժամը 18։00-ից սկսած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում կկազմակերպվի «Ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, ներառյալ հարվածներ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին» թեմայով ընթացիկ հարցերի շուրջ բանավեճ։

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը։ Այն կընթանա մինչև հոկտեմբերի 14-ը։

ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսը տեղեկացրեց, որ ստացվել է մի քանի թեմայով բանավեճ անցկացնելու մասին առաջարկ։ Օրինակ՝ «Եվրոպան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի մեկնարկից կես տարի անց», «Եվրոպայում պարենային անվտանգությունը. հացահատիկի արտահանումը ուկրաինական նավահանգիստներով», «Ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև», «Ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ներառյալ հարվածներ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին»։

Թինի Քոքսը նշեց, որ Բյուրոն առաջարկել է ընթացիկ հարցերի շուրջ քննարկում կազմակերպել «Եվրոպան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի մեկնարկից կես տարի անց» և «Ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, ներառյալ հարվածներ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին» թեմաներով։

Վեհաժողովի անդամները միաձայն ընդունեցին Բյուրոյի առաջարկը։

Թինի Քոքսի փոխանցմամբ՝ Բյուրոն առաջարկել է «Ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, ներառյալ հարվածներ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին» թեմայով զեկուցող նշանակել ԵԽԽՎ պատվիրակ Փոլ Գավենին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31