Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան դրական բան կա՝ վերագրեք Սուրիկ Խաչատրյանին՝ իմ կողմից». գյուղապետ

Սեպտեմբեր 30,2014 20:40

 

«Ինչքան դրական բաներ կան, բոլորը վերագրեք Սուրիկ Խաչատրյանին՝ իմ կողմից: Իր հասցեին՝ բոլոր դրականը: Ես գտնում եմ, որ ղեկավարները պիտի լինեն նման կարգի, որ կարողանան պետությունը ղեկավարեն»,- Սյունիքի մարզի Աղվանիի գյուղապետ Աշոտ Սուքիասյանն այսպես Aravot.am-ի հետ զրույցում ուղղակի բառեր չէր գտնում՝ գովերգելու Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:

Գյուղապետը վստահեցրեց, որ իր համագյուղացիները բոլորը միակարծիք  են այդ հարցում, բոլորը սիրում, հարգում, պաշտում են Սուրիկ Խաչատրյանին:

Մեր հարցին՝ հասարակության մի հատված պնդում է, որ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը ապտակ էր իրենց, համաձայն չե՞ք դրա հետ, ո՞րն է Սուրիկ Խաչատրյանի արժանիքը, որ այդքան սիրում եք նրան՝ Աշոտ Սուքիասյանը պատասխանեց. «Ինքը ե՛ւ աշխատեցնում է ժողովրդին, այսինքն, այդ թեզը կա իր մոտ մարդուն աշխատեցնելու, ե՛ւ խիստ է, որը կարեւոր է ղեկավարի համար, իր ասածի տերն է, որը կարեւոր նախապայման է, ե՛ւ մարդուն արագ-արագ, շուտ ճանաչում է: Մի խոսքով, բոլոր դրականները մեր մարզպետի համար: Ես շատ-շատ ուրախ եմ, որ ինքը եկել է»:

Մեր հարցին՝ Վահե Հակոբյանից գոհ չէի՞ք՝ գյուղապետը պատասխանեց. «Գոհ էի Վահե Հակոբյանից, ուղղակի Վահե Հակոբյանը ճիշտ թիմ չի հավաքել: Լավ չի, որ գնացել է, բայց ի՞նչ արած, իր թիմը լավը չէր: Իրա թիմը իրան կործանեց: Չկործանեց, է՜, կներեք, հազար ներողություն, ուղղակի իրա թիմը արեց, որ իր մոտ մի քիչ ինչ-որ բան սխալ ստացվեց»:

Մենք ճշտեցինք՝ չէր կարողանո՞ւմ Վահե Հակոբյանը մարզի խնդիրները լուծել՝ նա պատասխանեց. «Ոչ թե չէր կարողանում, չէ՜, կարողանում էր լուծել, այնպես չի, որ Վահեից դժգոհ ենք: Բայց Սուրիկ Խաչատրյանի համար այսպիսի դիտարկում անեմ՝ ես մարդ չէի տեսնում ուրիշ, որ մեր մարզը կարողանա ղեկավարի: Մեր մարզը մի քիչ ուրիշ ձեւի մարզ է, ժողովուրդը սարի ժողովուրդ է, առնական»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Մալադեց Սյունիք,որ նման ուժեղ գյուղապետներ ունի…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930