Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ է մտածում են շատրվանները շալախո պիտի պարեն». Սամվել Բալասանյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2014 18:00

Ինչպես հայտնի է` անցած շաբաթ օրը` Գյումրու տոնակատարության ժամանակ, փորձարկվեցին Վարդանանց հրապարակի նոր գուներանգային շատրվանները: Դրանք վերափոխելու համար քաղաքային բյուջեից 40 միլիոն դրամ էր հատկացվել և վստահվել էր քաղաքապետի դասընկերոջը:

Երեկ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո ասուլիսի ժամանակ լրագրողները նրան հարցրեցին`մի՞թե Գյումրու Վարդանանց հրապարակում վերափոխված գուներանգային շատրվանները 40 միլիոն դրամանոց են:

Լրագրողներից մեկը քաղաքապետին փոխանցեց գյումրեցիներից ոմանց կարծիքը այն մասին, որ շատրվանները լավ չեն պարում: Սամվել Բալասանյանը բավական վատ զգաց այս հարցից` հակադարձելով. «Շատ լավ շատրվաններ են ստացվել, շատ լավ պարում են, ուզում եմ հասկանալ, թե ո՞նց է պատկերացնում պարել հասկացությունը էդ դժգոհողը, կարո՞ղ է մտածում է, որ շատրվանները շալախո պիտի պարեն: Կան թերություններ, բնականաբար, մենք պատվիրատուն ենք, և չենք ընդունի, մինչև որ բոլոր թերությունները չվերացնեն; Էնպես ենք անելու, որ լինեն իրոք գյումրեցուն վայել շատրվաններ», -ասաց քաղաքապետը:

Քաղաքապետի ամբողջական պատասխանը՝ տեսանյութում

Շատրվանների վերաբացումը` ըստ «ՑԱՅԳ» հեռուստաընկերությանBalasanyan-3 Balasanyan-2 Balasanyan-4

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ГЮМРЕЦИ says:

    за 40 миллион даешь ламбаду

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031