Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը ոչ տուն ունի, ոչ մեքենա, ոչ էլ հողամաս. նա հայտարարագրել է միայն փող

Հոկտեմբեր 31,2014 20:55

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ոչ տուն ունի, ոչ հողամաս, ոչ էլ մեքենա: Նրա ունեցած-չունեցածը չոր աշխատավարձն է եւ դրամական միջոցներ՝ 2.5 մլրդ դրամի եւ 1 մլն դոլարի չափով:

Համենայնդեպս, այդպես է նա ներկայացրել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի» իր վերջին՝2012-ի հայտարարագրում:

Անշարժ գույք չունեն նաեւ Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը եւ որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Տիկին Լորետան ներկայացրել է, որ միայն աշխատավարձի հույսին է՝ 1 մլն 227 հազար դրամի չափով,  իսկ Տիգրան Խաչատրյանը, որը նույնպես ոչ մի գույք չի հայտարարագրել, ներկայացրել է միայն 360 հազար դրամ աշխատավարձ: Այս հայտարարագրից հարց է առաջանում՝ որտե՞ղ է տեղի ունեցել Գորիսի հայտնի միջադեպը, եթե Խաչատրյանները տուն չունեն:

Ընդհանրապես, մարզպետների հայտարարագրած ունեցվածքը տեսնելով՝ տպավորություն է ստեղծվում, որ նրանք ոտքով են շրջում, որովհետեւ մեքենա չունեն եւ վարձով են բնակվում, որովհետեւ տուն չունեն:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ոչինչ չի հայտարարագրել, բացի աշխատավարձից՝ մոտ 2,5 մլն դրամ:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը միայն աշխատավարձ է հայտարարվել:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հայտարարագրել է, որ ունի 16.7 մլն դրամ եւ աշխատավարձից ստացված եկամուտը:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հայտարարագրել է 14.8 մլնդրամ դրամական միջոցներ եւ աշխատավարձից բացի, մոտ 2 մլն դրամ կենսաթոշակ:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդհանրապես չի հայտարարագրել իր ունեցվածքը, ըստ էթիկայի հանձնաժողովի:

Միայն Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հայտարարագրել է մեկ հողամաս, մեկ «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա, 7.6 մլն դրամ, 33 հազար դոլար եւ 15 հազար եվրո:

Իսկ Լոռու եւ Կոտայքի մարզպետների ունեցվածքներին անդրադարձել էինք ավելի վաղ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031