Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Ղազարյան. «Ատելության խոսքը ժողովրդավար հասարակությունում պաշտպան չունի»

Նոյեմբեր 11,2014 15:03

Միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանը այսօր` նոյեմբերի 11-ին, Հայաստանում խտրականության արգելման վերաբերյալ համաժողովի ընթացքում ներկաների ուշադրությունը հրավիրեց «Իրավունք» թերթի «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի եւ պետության թշնամիների սեւ ցուցակը» հոդվածին. «Եթե մենք հարյուր տարի հետ տանք, վերադառնանք 1915 թվականը, ապա մեկին մեկ համապատասխանում է: Ահասարսուռ հայտարարություններ են, եթե այստեղ սեռական փոքրամասնությունը փոխենք, գրենք էթնիկ փոքրամասնության, մեկին մեկ կարելի է օգտագործել ընդդեմ հայերի: Բայց սա 1915 թվականը չէ, սա 2014 թվականն է»:

Նա համարում է, որ հոդվածում օգտագործված արտահայտությունները ատելության խոսքեր են, եւ ըստ նրա` ատելության խոսքը ժողովրդավար հասարակությունում պաշտպան չունի. «2014 թվականին թերթով`ի լուր աշխարհի ասել զրո հանդուրժողականություն եւ նման լրատվամիջոցին խրախուսել նախագահի մակարդակով, ներեցե’ք, դա դժվար է պատկերացնել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930