Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Նոյեմբեր 17,2014 19:56

Նոյեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

Կողմերը քննարկել են ԼՂՀ Պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի Ադրբեջանի կողմից խոցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի նման աննախադեպ խախտումը մարտահրավեր է նախ և առաջ միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների խաղաղարար ջանքերին։

Կարեն Միրզոյանը նշել է, որ միջադեպերի համար պատասխանատուի հասցեական դատապարտման բացակայությունն Ադրբեջանում ընկալվում է որպես  անպատժելիության արտոնագիր և այդ համատեքստում կարևորել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումն ու իրագործումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մի շարք հարցերի, մասնավորապես, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ։

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930