Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

Նոյեմբեր 25,2014 17:43

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության մարզպետները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում տարբեր բնագավառներում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները: Մասնավորապես, մարզպետները զեկուցել են ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքների, կառավարության կողմից իրականացվող ծրագրերի, մարզային համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հողօգտագործողներին տրամադրված սերմացուի, մատչելի գնով պարարտանյութի և դիզելային վառելիքի պետական ծրագրին: Մարզպետներն ընդգծել են ծրագրի արդյունավետությունը և նշել, որ այն էապես նպաստել է գյուղատնտեսության զարգացմանը, արձանագրվել են տարբեր գյուղմթերքների արտադրության ծավալների աճ: Միաժամանակ նշվել է, որ ծրագիրն  ունի սոցիալական ուղղվածություն, քանի որ գյուղացիական տնտեսությունները հնարավորություն են ունենում մատչելի գնով ձեռք բերել բարձրորակ պարարտանյութ և դիզվառելիք, ստանալ բարձրակարգ սերմացու: Այդ համատեքստում, խորհրդակցության մասնակիցները կարևորել են ծրագրի շարունակականությունը: Վարչապետը հանձնարարել է, հաշվի առնելով ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված որոշ թերություններ, ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ ծրագիրը հետագայում առավելագույնս համակարգված կազմակերպելու համար:

Քննարկվել են նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր ևս:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930