Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին և ռազմական ներկայացուցիչներին

Նոյեմբեր 25,2014 18:58

Նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետներին և ռազմական ներկայացուցիչներին: Հանդիպման թեման նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ օդուժի ուղղաթիռի խոցման և անձնակազմի ճակատագրի շուրջ զարգացումներն էին:

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակներն անկման վայրից տարհանելու ուղղությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից իրականացված հատուկ գործողությունների մանրամասները, ինչպես նաև հայկական կողմի նշված գործողություններն ապացուցող անհերքելի փաստեր:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ափսոսանք է հայտնել միջազգային հանրության միջնորդական գործունեության նկատմամբ Ադրբեջանի հարուցած խոչընդոտների կապակցությամբ, որոնք թույլ չտվեցին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն դուրս գալ խոցված ուղղաթիռի  շուրջ ձևավորած փակուղուց: Դավիթ Տոնոյանը հավելել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածվող ապատեղեկատվությունը և իրականացված հատուկ գործողության հերքումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարման, ինչպես նաև զոհված հակառակորդի նկատմամբ բարոյապղծման ևս մեկ վառ օրինակ: Այս հարցով Ադրբեջանի սանձազերծած ապատեղեկատվական արշավը ոչ այլ ինչ է, քան քաղաքական ղեկավարության առաջադրած խնդիրների կատարման  անկարողության կոծկում ադրբեջանական զինուժի կողմից:

Տեղեկացնենք նաև, որ նույն բովանդակությամբ տեղեկատվություն Դավիթ Տոնոյանը փոխանցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավարին:

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930