Լրահոս
Օրվա լրահոսը

Թամար Պողոսյանի գլխավորությամբ՝ ԲՀԿ ավագանին բոյկոտեց Երեւանի ավագանու նիստը եւ դահլիճից դուրս եկավ (Տեսանյութ)

Նոյեմբեր 26,2014 14:39

«Ինչո՞ւ պետք է Նորք-Մարաշի համայնքի ղեկավարը ստանա նույն աշխատավարձը, ինչ` Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը, որը քրտնաջան աշխատում է: Կամ Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավարը, ոչինչ չանելով, նույն աշխատավարձն է ստանում՝ ինչ Նոր Նորքինը»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցող Երեւանի ավագանու նիստին ասաց «Բարեւ Երեւան» խմբակցության ավագանու անդամ Արթուր Գասպարյանը, երբ քվեարկության էր դրված տեղական ինքնակառավարման մարմնի 7 հազար աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը:

«Տիկի’ն Պողոսյան, դուք օպերայում չեք գտնվում, երբ Օպերայում կգտնվեք նոր կխոսեք»,-Թամար Պողոսյանին ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երբ տիկին Պողոսյանը, պահանջելով ձայնի իրավունք եւ չստանալով, տեղից իր դժգոհությունն էր հայտնում այդ նախագծի վերաբերյալ: Նրա խոսքերով, նախագծում այլ թիվ է նշված, բայց ավագանուն հրամցնում են 7000 աշխատակցի աշխատավարձի բարձրացման հարցը:

Տարոն Մարգարյանի եւ Թամար Պողոսյանի բանավեճը` տեսանյութում


Երբ ավագանու նիստը վարող Տարոն Մարգարյանն այդպես էլ ձայնի իրավունք չտվեց տիկին Պողոսյանին, նա ԲՀԿ խմբակցության ավագանու անդամներին հորդորեց դուրս գալ` չմնալով մյուս հարցերի քննարկմանը:

 

Մինչ այդ, այս նախագծին դեմ քվեարկեցին 17 ավագանու անդամ, որոնց թվում էին նաեւ «Բարեւ Երեւանի» ավագանու անդամները:

 

Թամար Պողոսյանի խոսքերով, քաղաքապետարանի այս որոշումը բյուջեի վրա բավականին ծանր բեռ է դնում. «Մենք քաղաքական պատասխանատվություն ենք կրում այս որոշման համար: Ինձ համար շատ կարեւոր որոշում էր: Ամբողջ խմբակցության հանդեպ այսպիսի վերաբերմո՞ւնք: Հնչում է յոթ հազար թիվը, սակայն քվեարկության են դնում մի բան, որը նախագծով չկա: Հիմա այս սոցիալական շերտին ուղղում են մեր դեմ: Ասում են` վերջին 3-4 տարում Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը չի բարձրացել: 2013 թվականի հունիսին, երբ որ մենք հաստատել ենք այս հարցերը, 2012 թվականից աշխատավարձերը հիսուն տոկոսով ավելացել են»:


Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930