Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր Հայաստան» խմբակցություն. «Գիտությունն այս իշխանության օրոք անտեր է մնացել»

Ապրիլ 11,2024 23:30

Երեւանի Ավագյանու «Մայր Հայաստան» խմբակցության հրավերով այսօր քաղաքապետարանում  կայացավ հանրային քննարկում Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում բազմահարկ շենքի կառուցումը կասեցնելու եւ ինստիտուտի հետագա ճակատագրի վերաբերյալ։

Քննարկմանը մասնակցել հրավիրվել էին փոխքաղաքապետը, ավագանու իշխող եւ մյուս խմբակցությունները, ՀՀ ԳԱԱ-ն, ինչպես նաև ԿԳՄՍ ներկայացուցիչ։ Սակայն ոչ փոխքաղաքապետը, ոչ իշխող ավագանու, ոչ էլ նախարարության որեւէ ներկայացուցիչ չէր եկել։

Ինստիտուտի ներկայացուցիչները տեղեկացրին, որ իրենք զբաղվում են երկրի տնտեսության, անվտանգության, առողջապահության խնդիրների համար կարեւոր ծրագրերով, իսկ աշխատանքի ընթացքում օգտագործում են  գերճշգրիտ ու թանկարժեք սարքավորումներ, որոնք ոչ միայն ցնցումների ու փոշու պատճառով սխալ են արդյունքներ են ցույց տալիս, այլեւ փչանում են։

Նրանց խոսքով, խնդիրն սկսվել է դեռ 2007 թվականին։ Անգամ քրեական վարույթ է եղել։  Նախկին պաշտոնյաները ընդունել են կատարած հանցանքը, սակայն կիրառվել է վաղեմության ժամկետ։ Ինստիտուտի ղեկավարությունը շարունակել է ապարդյուն ահազանգել տարբեր ատյաններ, սակայն

2018 թվականի իշխանությունից հետո նույնպես գործին տեղյակ եւ առնչված ոչ մի քաղաքապետ խնդրին լուծում չի տվել։ Իսկ Տիգրան Ավինյանը 2023-ի դեկտեմբերին շինարարություն իրականացնելու թույլտվություն է տվել։

Քննարկման արդյունքում արձանագրվեց, որ ըստ էության տարիներ առաջ նախկինների կողմից կատարված ապօրինությունը ոչ թե վերացվել է, այլ հակառակը, այն հաջողությամբ եւ անարգել շարունակվում է այսօր։ Նշվեց, որ գիտությունը ներկայումս անտերության է մատնված իշխանության կողմից։

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը վստահեցրեց, որ իրենք այս խնդիրը կրկին կբարձրացնեն ավագանու հաջորդ նիստերում եւ կլինեն հետեւողական։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930