Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնվում է երիտասարդական նոր ակումբ

Նոյեմբեր 27,2014 16:45

Սիրելի՛ երիտասարդներ: Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը, հավատարիմ մնալով իր ծրագրերին և գաղափարներին, քաղաքական խորհրդի վերջին նիստից հետո որոշել է հիմնել երիտասարդական մեծ ակումբ:

Յուրաքանչյուր զարգացած, հզոր հասարակություններում երկրի շարժիչ ուժը երիտասարդներն են: Իսկ մեր երկրի այսպիսի պայմաններում մեզ մնում է միայն գործել միասնական: Ունենալով միասնական երիտասարդություն՝ մենք հնարավորություն կունենանք իրականացնել այն ամենը, ինչը անհրաժեշտ է մեր երկրի զարգացման համար: Այդ իսկ պատճառով Լիբերալ ժողովրդավարական կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ երիտասարդական ակումբը պետք է ծառայի իր ժողովրդին, այն պետք է լինի ապաքաղաքական, որտեղ իրենց գործունեությունը կարող են ծավալել յուրաքանչյուրը՝ հասարակական կազմակերպություններ,  ուսանողներ, երիտասարդներ: Երիտասարդական ակումբը հնարավորություն կտա երիտասարդներին գործել ազատ, ընդգրկվել ցանկացած մասնագիտական խմբերի կամ իրեն հաճելի ոլորտի խմբերի մեջ, ունենալ հրապարակային ելույթներ, հանդիպել լրագրողների հետ, նյութեր հրապարակել մամուլում, հանդիպումներ ունենալ հայտնի արվեստաբանների, մշակութային գործիչների, քաղաքական գործիչների և տարբեր մասնագիտությունների տեր անձանց հետ, կազմակերպել աշխտատանքները, համագործակցել միջազգային կառույցների, տեղի հասարակական կազմակերպությունների և այլ երիտասարդական կազմակերպությունների հետ:

Մեր նպատակն է ստեղծել առողջ, հզոր, զարգացած, քաղաքացիական հասարակություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կզգա իրեն երկրի լիիրավ սեփականատեր:

Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախագահ

Դավիթ Հարությունյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930