Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ընդդիմությունը մանդատը վայր դնի, նոր ընտրություններ չեն լինի. «Ա1+»

Ապրիլ 12,2024 18:36

«Մեր Սահմանադրությունը չի նախատեսում, որ պատգամավորական տեղերի թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ կանցկացվեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը երեկ կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ, դիմելով խորհրդարանական ընդդիմությանը, ասաց, որ եթե իշխանությունների հրաժարականն են ուզում, թող իրենք հրաժարական տան, որ նոր ընտրություններ լինեն։

Բայց արդյոք Հայաստանի հանրապետության Սահմանադրությունը կամ օրենքները տալի՞ս են այն հնարավորությունը, որ խորհրդարանական ընդդիմության հրաժարականի դեպքում պետք է անցկացվեն Ազգային ժողովի նոր ընտրություններ։ «Նման հնարավորություն օրենսդրությունը չի տալիս, իսկ ձեր ասած անձին օգտակար կլինի ստանալ իրավական տարրական գիտելիքներ»,- մեկնաբանեց 2015 թվականին ընդունված սահմանադրական փոփոխությունների հեղինակներից Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը։

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվում են այն դեպքերում, եթե ԱԺ-ն չի կարողանում ընտրել վարչապետ, կամ եթե ԱԺ-ն կառավարության ծրագրին հավանություն չի տվել։ Իհարկե, իրավական նորմերի համաձայն խորհրդարանի 1/3-ը պետք է ընդդիմություն լինի, բայց նաև չկա կարգավորում, թե՝ եթե ընտրությունների արդյունքում ընդդիմադիր ուժերը չեն կարողանում հաղթահարել անցողիկ շեմը, ապա ինչ պետք է լինի։

Արմեն Խաչատրյանն էլ հավելեց, թե իրավական կարգավորումները նաև չեն արգելում, որ ընդդիմության հրաժարականի դեպքում ԱԺ նոր ընտրություններ անցկացվեն։ «Այս դեպքում էլ պիտի ողորմի տամ Սահմանադրական դատարանի նախկին նախագահներ Գագիկ Հարությունյանին և Հրայր Թովմասյանին, որ այդ Սահմանադրությունը կապեցին մեջ ջանին։ Այնպես որ միանշանակ չէ, և այդքան վստահ պետք չէ ասել, որ եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, դա արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմք կդառնա»,- ասաց ՀԱԿ անդամը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930