Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում բացվեց Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակը

Դեկտեմբեր 17,2014 16:20

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությունը: Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը հանրային իրավունքի ոլորտում գիտելիքի ձևավորման ու տարածման, ինչպես նաև ամբողջ աշխարհում եվրոպական արժեքների տարածման նպատակով ստեղծված միջազգային կազմակերպություն է: Կազմակերպությանն անդամակցում են 14 երկրներ (Հունաստան, Հայաստան, Ֆրանսիա, Իտալիա, Կիպրոս, Ուկրաինա, Վրաստան, Ռումինիա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Էստոնիա, Ադրբեջան, Մոլդովա, Ալբանիա), 6 միջազգային կազմակերպություններ և 64 միջազգային ճանաչում ունեցող համալսարաններ:

ՀԻԵԿ-ի հայաստանյան մասնաճյուղի պաշտոնական բացման արարողության ժամանակ ելույթ ունեցան Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգայդիսը և ՀԻԵԿ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Մինասյանը:

Գրիգոր Մինասյանը մասնավորապես նշեց. «Մասնաճյուղի միջոցով  Հայաստանի օրենսդրության զարգացման բազմաթիվ բարդ հարցադրումներ իրենց պատասխանները կարող են ստանալ այս կազմակերպության մասնագիտական ցանցում ներգրավված Եվրոպայի խոշորագույն իրավագետների փորձագիտական աջակցությամբ»:

Իր ելույթում պրոֆեսոր Ֆլոգայդիսն ասաց . «Տարածաշրջանում մեր առաջին և միակ մասնաճյուղի բացումը կնպաստի հանրային իրավունքի զարգացմանը Հայաստանում: Այն գտնվում է շատ լավ ձեռքերում, այն մարդկանց, ովքեր ունեն երկար տարիների փորձառություն, լավ պատկերացում, թե ինչ ենք մենք ցանկանում զարգացնել մասնակից երկրներում և  աշխարհում»- ասաց նա:

ՀԻԵԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031