Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է բացառել շրջանառությունը

Դեկտեմբեր 19,2014 18:09

ՀՀ առողջապահության նախարարությունը դեղատնային գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր փորձաքննության է ենթարկել Վիետնամի «Դանաֆա Ֆարմասյուտիկալ ԲԸ, 253 Դունգ Սի Թանհ Կհե փ.» դեղագործական ընկերության արտադրության «Ոսկե աստղ բալասան, բյուրեղային մենթոլ, քափուր, պղպեղային անանուխի յուղ, նիվենու տերևների յուղ, մեխակենու ծաղիկների յուղ, չինական դարչնածառի յուղ, 113,75մգ/գ+ 227,5մգ/գ+ 174,5մգ/գ+35մգ/գ+ 57մգ/գ+13,25մգ/գ, 4գ մետաղե տարա» դեղը` հիմք ընդունելով գրանցման հավաստագրի իրավատիրոջ գրությունը:  Արդյունքում պարզվել է, որ այն չի համապատասխանում գրանցված նմուշին և օրինական ներմուծված խմբաքանակներին:  Օրինական ներմուծված նույն համարով 481108A սերիայի դեղի պիտանիության ժամկետը 31.03.2013 թվականն է, մինչդեռ հայտնաբերված դեղի նմուշների պիտանիության ժամկետը 08.05.2015 թվականն է:

Այսպիսով`  481108A սերիայի 08.05.2015 թվականի պիտանիության ժամկետով արտադրանքի ներդիր թերթիկի և փաթեթի գրառումները կեղծված են, արտադրանքի մեջ ներառված մենթոլի ու կամֆորայի քանակները չեն համապատասխանում չափորոշիչ տեխնիկական փաստաթղթի պահանջներին:

ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. դեկտեմբերի 12-ի թիվ 2939-Ա հրամանով դեղատնային գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց հանձնարարվում է բացառել «Ոսկե աստղ բալասան, բյուրեղային մենթոլ, քափուր, պղպեղային անանուխի յուղ, նիվենու տերևների յուղ, մեխակենու ծաղիկների յուղ, չինական դարչնածառի յուղ, 113,75մգ/գ+ 227,5մգ/գ+ 174,5մգ/գ+35մգ/գ+ 57մգ/գ+13,25մգ/գ, 4գ մետաղե տարա» դեղի շրջանառությունը:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031