Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի հեքիաթի նոր մեկնաբանություն. Հենզելն ու Գրետելը սիրեկաններ էին

Հունվար 01,2015 19:05

Գարնանը Մեծ Բրիտանիայում կհրապարակվի հեքիաթի հայտնի հերոսներ Հենզելի եւ Գրետելի պատմությունը, բայց էրոտիկ մեկնաբանությամբ: Վերջինս վերծանվել է գերմանացի բանահավաք Ֆրանց Քսավիեր ֆոն Շոնվերտի 150-ամյա ձեռագրերից:

Ըստ բրիտանական լրատվամիջոցների, նոր հեքիաթը լրիվ փոխում է Հենզելի ու Գրետելի մասին քրեստոմատիական պատկերացումները: Ըստ բանահավաքի, Հենզելն ու Գրետելը ոչ թե քույր-եղբայր են, ինչպես Գրիմմ եղբայրների հեքիաթում, այլ արկածախնդիր սիրեկաններ, որոնք մի օր, ի վերջո, ամուսնանում են:

Գերմանացի բանահավաքը այլ կերպ է ներկայացրել նաեւ մեկ այլ հեքիաթ, որը պատմում է կախարդված գորտ-արքայազնի ու գեղեցկուհու մասին: Նրա ձեռագրերում, գորտին համբուրում է ոչ թե գեղեցկուհի, այլ գեղեցիկ երիտասարդ…

Հավելենք, որ Ֆրանց Քսավիեր ֆոն Շոնվերտի ձեռագրերը մինչ ուսումնասիրելը՝ 150 տարի «քնած» էին Ռեգենսբուրգի (Գերմանիա) գրապահոցում:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031