Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզում զոհերի ընդհանուր քանակը՝ 12 մարդ, որից 2-ը ոստիկան և 10 լրագրող (Տեսանյութ)

Հունվար 07,2015 19:10

Փարիզ 07 հունվար։ Գրոհ ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա։

Արդեն հաստատված տվյալներով՝ այսօր առավոտյան Փարիզի ժամանակով առավոտյան 11- երկու դիմակավոր ահաբեկիչներ Կալաշնիկով տեսակի ավտոմատներով ներխուժել են Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրություն։

Քիչ անց նրանք կրակ են բացել՝ այդ պահին խմբագրության ճեպազրույցին մասնակցող լրագրողների վրա։ Որից հետո դուրս են եկել «Ալլահ ագբար» գոռալով և սպանել ևս երկու ոստիկանների։ Այնուհետև փախել են առաջին պատահած մեքենայով։

Զոհերի ընդհանուր քանակը ՝ 12 մարդ, որից 2-ը ոստիկան և 10 լրագրող։
Charlie HebdoՀաստատվեց, որ զոհերի մեջ թերթի գլխավոր խմբագիրն է և հայտնի ծաղրանկարիչներն են։

Այս պահի դրությամբ կառավարությունը կոչ է անում մետրո չնստել։ Փակվել են դպրոցները որպեսզի երեխաները դուրս չգան։

Վիճակը Փարիզում ծայրահեղ լարված է, քանի որ իսլամիստ ահաբեկիչները դեռ չեն հայտնաբերվել։

Այս պահի դրությամբ նախագահ Օլանդը,որ ահաբեկչությունից քիչ անց դեպքի վայրում էր, Ելիսեյան պալատում անցկացնում է ճգնաժամային խորհրդակցություն վարչապետ Վալլսի ինչպես նաև ուժային բոլոր նախարարների մասնակցությամբ։

Արման ԱՎԱԳՅԱՆ

«EUArmenia TV» ընկերության տնօրեն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031