Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված ահաբեկչությունը»

Հունվար 07,2015 19:28

Խստորեն դատապարտում ենք հունվարի 7-ին Փարիզում «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչությունը, որի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհեր կան։

Մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին, իշխանություններին, «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությանը և զոհվածների հարազատներին:

Ծայրահեղականների նման զարհուրելի գործողությունները որևիցե արդարացում չունեն և ևս մեկ անգամ ցույց են տալիս ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի առավել համախմբման անհրաժեշտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031