Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի ոստիկանները հայտնաբերել են գյումրեցի գրավաճառ Վազգեն Կարապետյանին ծեծի ենթարկողին

Հունվար 07,2015 20:44

Գյումրիի ոստիկանները հայտնաբերեցին մարմնական վնասվածքներ պատճառողին: Հունվարի 4-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժին էր դիմել Գյումրի քաղաքի բնակիչ, 1963 թ. ծնված Վազգեն Կ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Գյումրիի Գ. Նժդեհի փողոցի թիվ 5\11 շենքի դիմաց անհայտ անձը ռետինե մահակով հարվածել է իր դեմքին և պատճառել մարմնական վնասվածքներ:

Վազգեն Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վազգեն Կ.-ին մարմնական վնասվածքները մետաղապլաստե խողովակով հասցրել է 1975 թ. ծնված, նախկինում երկու անգամ դատապարտված Գոռ Խ.-ն, որը հունվարի 7-ին բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին: Վերջինս ստորագրությամբ բաց է թողնվել:

Կատարվում է հետաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասել է, պապայից արև, էլ չեմ անի?: Եթե աել է, ճիշտ եք արել:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031