Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դիրքապահների կողմից ոչնչացվել է ադրբեջանցի 9-ը դիվերսանտ. Times.am

Հունվար 24,2015 21:59

Պաշտպանության նախարարությունը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծել սահմանային դիրքերն ու բնակավայրերը: Սահմանագծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվել են դիվերսիոն գործողությունների փորձեր: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների և պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի դիվերսիոն խմբերի առաջխաղացումը շփման գծի տարբեր հատվածներում կասեցվել է, դիվերսիոն խմբերի անդամները, կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել: Հակառակորդի կորուստների թիվը ճշտվում է:

Times.am տեղեկացնում է, որ իր  հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ այս ռազմական բախման ժամանակ հայ դիրքապահների կողմից ոչնչացվել է ադրբեջանցի 9-ը դիվերսանտ: Ի դեպ, հայ զինծառայողները  նրանց  նկատել են ժամանակին և  հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը կանխել դեռ  չեզոք գոտում:

 

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Արեւմտահայ մամուլը «դիվերսիոն գործողութիւն» արտայայտութիւնը թարգմանել է ԽԱՓԱՆԱՐԱՐ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆ: Հետաքրքիր է, որ ԽԱՓԱՆԱՐԱՐ բառը կարող է գործածուել նաեւ գոյականաբար՝ որպէս «դիվերսանտ» (շնչաւոր առարկայ):

    Բայց դէ ինձնից էլ լաւ էք հասկանում, որ այս գեղեցիկ թարգմանութիւնը հազիւ թէ հայաստանեան մամուլը կիրառի 🙂 Այս նորամուծութիւնն ընկալելու համար հոգեւոր մեծ պաշար է անհրաժեշտ:

    Յ.Գ. Իսկ առհասարակ խորհուրդ կը տամ արեւմտահայ մամուլից, գրականութիւնից յաճախ օգտուել: Դրանից ձեր հայերէնը միմիայն կը շահի:

    Անշուշտ բառեր էլ են լինում, որ արեւմտահայերէնը շատ յաջող թարգմանում եւ կիրառում է, սակայն արեւելահայերէն միջավայրում այդ բառը կենսունակ չի լինում:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031