Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ընդունել է Իրանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը

Հունվար 27,2015 18:51

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվար 27-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ նախարարն այցի ընթացքում ոչ միայն հնարավորություն կունենա պաշտոնատար անձանց հետ քննարկելու հարցերի լայն շրջանակ, այլեւ ծանոթանալու մեր երկրի պատմամշակութային ժառանգությանը, ազգային սովորույթներին:

Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ նա կարեւորել է փոխշահավետ համագործակցության զարգացումը բոլոր բնագավառներում:

Iran-Art-gorc-naxarar-(3)

Տնտեսական համագործակցության տեսանկյունից խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է երկկողմ նախագծերի, մասնավորապես Մեղրիի հէկ-ի եւ Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագծերի իրագործմանը: Ազգային ժողովի նախագահը կարեւորել է նաեւ Հայաստանի մարզերի եւ Իրանի նահանգների միջեւ համագործակցության ընդլայնումն ու խորացումը:

Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել Իրանի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ կատարվող աշխատանքների համար: ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանում միշտ բարձր են գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ԻԻՀ իշխանությունների ջերմ վերաբերմունքը:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսությանը՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերն այդ հարցում:

Խոսելով տարածաշրջանային վերջին զարգացումների մասին՝ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ 2015 թվականի ապրիլին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցի նաեւ ԻԻՀ բարձրաստիճան պատվիրակությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել Ազգային ժողովի նախագահի դերակատարումը հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում: Նախարարը նշել է, որ Իրանի կառավարության առաջնահերթություններից է Հայաստանի հետ հարաբերությունների առավել զարգացումը եւ խորացումը:

Մոհամմադ Ջավադ Զարիֆը կարեւորել է երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը միջազգային տարբեր կառույցներում: Նա նշել է նաեւ, որ տարածաշրջանային խնդիրների հետ կապված Իրանի դիրքորոշումը չի փոխվել. հակամարտությունները պիտի լուծվեն խաղաղ բանակցային ճանապարհով: Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ 2015 թվականին փոխայցելությունները կշարունակվեն՝ նպաստելով երկու ժողովուրդների բարեկամության եւ համագործակցության խորացմանը:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031