Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի շախմատի հավաքականը հրաժարվել է Հայաստան գալ

Հունվար 27,2015 21:19

Ապրիլի 18-ին  Ծաղկաձորում մեկնարկելու է շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունը, որին նախատեսվում է 10 ազգային հավաքականների մասնակցություն: Նրանց մեջ է նաեւ Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն Ադրբեջանը:

Սակայն aqzerisport-ը տեղեկացնում է, որ հարեւան երկիրը հրաժարվել է այդ օրերին Հայաստան ժամանել: Պատճառները դժվար չէ գուշակել: Նախ, պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանն ամեն գնով խուսափելու է Ցեղասպանության 100-ամյակի օրերին  Հայաստանում որեւէ ներկայացուցիչ ունենալ, թեեւ Հայաստանի շախմատային ֆեդերացիան աշխարհի առաջնության մասնակիցների համար մրցակցային հանգիստ պայմաններ ապահովելու նպատակով է որոշել աշխարհի առաջնությունն անցկացնել ոչ թե Երեւանում, այլ՝ Ծաղկաձորում: Երկրորդ, ադրբեջանցիները խիստ կասկածում են, որ ի վիճակի են շատ թե քիչ հաջողված արդյունք արձանագրել: Այդ երկրի ընտրանին աշխարհի առաջնություններին մասնակցել է երեք անգամ եւ ոչ մի անգամ մրցանակային տեղ չի զբաղեցրել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ artleo.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031