Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջունում ենք լարվածությունը նվազեցնելու՝ Էդվարդ Նալբանդյանի նվիրվածությունը. Ուորլիք

Փետրվար 06,2015 16:11

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դրական է գնահատել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և միջնորդ խմբի համանախագահների հետ փետրվարի 5-ին կայացած հանդիպումը:

«Մյունխենի անվտանգության համաժողովին Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը լավ էր», – գրել է դիվանագետը Թվիթերում և ողջունել է հակամարտությանն առնչվող լարվածությունը նվազեցնելու գործում Նալբանդյանի նվիրվածությունը:

Էդվարդ Նալբանդյանը գտնվում է Գերմանիայում՝ մասնակցելու փետրվարի 5-7-ը Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովին:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728