Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ քննադատողները թող ասեն՝ ինչն ավելի հետաքրքիր կլիներ». մշակույթի նախարար

Մարտ 12,2015 21:20

«Ես կուզենայի, որ այդ քննադատողները ասեին՝ իսկ ինչ է, որ իրենց պատկերացրածով կարող էր ավելի հետաքրքիր լինել: Քաղաքականությունը հստակ երեւում է, մենք ցույց ենք տալիս մեր մշակույթը, ցույց ենք տալիս այն, ինչ մեզ հետ կատարվել է, ցույց ենք տալիս՝ ինչպես ժողովուրդը վերապրեց այդ ողբերգությունը ու կրկին  մշակույթով ենք պատասխանում: Ինչպես վերստեղծվեց մշակութային կյանքը, վերակերտվեց ու ինչպես  բնականոն կյանքը կարողացավ ապահովել: Կարծում եմ՝ այդ իմաստով վերցրել ենք բոլոր թիրախային խմբերը՝ երիտասարդական, հոգեւոր ծրագրեր, միաժամանակ աշխարհագրական հավասարակշռությունն էլ ենք փորձել ապահովել, փորձել ենք այնպես անել, որ որեւէ պետություն, երկիր զերծ չմնա  նմանատիպ ծրագրերի մասնակցությունից»,- ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ անդրադառնալով հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի քննադատողներին:

Հիշեցնենք, որ տարբեր քննադատություններ կան, մասնավորապես կան կարծիքներ, որ Հայաստանը պատշաճ չի պատրաստվել 100 ամյակին: Չկան նույնիսկ բավարար օտարալեզու տպագրված գրականություն ցեղասպանության մասին:

Տիկին Պողոսյանը, անդրադառնալով քննադատություններին, շարունակեց. «Մենք ծրագրերը ձեւավորելիս եղել ենք շատ բաց, ցանկացած ծրագիր, ասել ենք՝ ցանկացած հետաքրքիր գաղափար մեզանում կքննարկվի ու իր ընթացքը կստանա: Միջոցառումների այս ծրագրերի  ձեւավորմանը ներգրավված են եղել տարբեր հ/կ-ներ, անհատներ, պետական կառույցներ:

100 ամյակին անդրադարձ է կատարել թե  կինոարտադրությունը, թե թատերական ոլորտը, թե երաժշտական ոլորտը, գրահրատարակչությունը, բազմաթիվ գրքեր են հրատարակվել:

Այս պահի դրությամբ 2,5000 անուն գրականություն է ստեղծվել այդ թեմայի շուրջ, սեպտեմբերին art-expo ցուցահանդեսի շրջանակներում այդ գրականությունը ցուցադրվելու  է ըստ երկրների եւ կամփոփվի ամբողջական պատկերը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031