Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը՝ Շաբոյանին. «Ճիշտը դո՛ւ չես, ա՛յ ընկեր, ներողություն խնդրեք, որ չգիտեք»

Մարտ 26,2015 12:50

Այսօր ԱԺ-ում շարունակվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015-ի գործունեության ծրագրի քննարկումը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձավ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի՝ ԱԺ-ում երեկ արված մի քանի դիտարկումներին:

Նրա խոսքերով՝ «Այս հանձնաժողովն ի՞նչ է անում: Հարցնում ենք՝ ա՛յ ախպեր մրցունակության ինդեքսով Հայաստանը հե՞տ է գնացել, թե՞ առաջ: Ո՞նց է մրցակցությունը մեր մոտ բարելավվել, եթե հարկ վճարողները 3 անգամ պակասել են: Հարցնում եմ՝ ինչո՞ւ է ցուցանիշը պակասել, ասում է՝ ձեր թվերը ճիշտ չեն: Ճիշտը դո՛ւ չես, ա՛յ ընկեր, սենց բան մեկ էլ չգաք պառլամենտում չասեք: Նախ, ներողություն խնդրեք, որ չգիտեք: Ձեզ հարց են տալիս երկհատորյակի մասին, ասում եք՝ սխալ է: Յա՛, դա էլ հո ձեր մարդիկ են գրել: Ասում եք՝ սխալ է»:

Հրանտ Բագրատյանը դժգոհեց, որ Շաբոյանն ասում է՝ հանձնաժողովի ռեսուրսները սահմանափակ են. «Անսահմանափակ ռեսուրսներ չկան: Ձեր գործն է մենակ գնաք դեղերը՞ ստուգեք, մեզ դա քիչ է հետաքրքրում: Ո՞նց բացատրենք, մեզ հետաքրքրում է այս երկրի մրցակցությունը, մրցունակությունը, երկիրը գլորվում է ցած»:

Բագրատյանին զարմացրել էր Շաբոյանի այն դիտարկումը, որ փոքր երկիր ենք, դրա համար է մրցակցությունն այս վիճակում. «Ձեզ ո՞վ է ասել, որ փոքր երկրում մրցակցությունը պիտի վատ լինի: Մեր երկրում մրցակցություն չկա»:

Նա ակնարկեց, որ Արտակ Շաբոյանը մասնագետ չէ, չի տիրապետում իր գործին եւ ցանկության դեպքում էլ չի կարող տնտեսական մրցակցության մթնոլորտը փոխել ու դեռ խորհրդարանում էլ պատգամավորների նկատմամբ իրեն ճիշտ չի պահում. «Ժխտելով մարդկանց, վիրավորելով, բաներ ասում ենք՝ պատասխանելով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031