Լրահոս
Օրվա լրահոսը

 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը կներկայանա համերգային ծրագրով

Մարտ 28,2015 17:57

ՀՀ մշակույթի նախարարության և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ, մայիսի 17- ին, Ժամը 19:00 -ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կկայանա Վանաձորի «Հորեվել» երգի-պարի անսամբլի համերգ-ներկայացումը` Գյումրու Վ. Աճեմյանի և Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների մասնակցությամբ:

Դեռեւս գյուղաքաղաք Ղարաքիլիսայում գործող դուդուկահարների ոչ մեծ խմբերի հիման վրա ձեւավորված  «Հորովել» համույթը կազմավորվել է  1958 թվականին`Ղուկաս Ղուկասյանի անվան թիվ 1 մշակույթի տան վոկալ-պարային համույթի բազայի վրա: Համույթում աշխատել են՝ ՀՀ ժողովրդական արտիստներ Վանուշ Խանամիրյանը, Վիլեն Գալստյանը, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վաղարշակ Կոտոյանը, Ազատ Ղարիբյանը, բեմադրություններ է արել ՀՀ վաստակավոր արտիստ Արտյուշա Կարապետյանը: 1972թ-ին հաշվի առնելով անսամբլի բարձր կատարողականությունը եւ արտիստների վարպետությունը, նրան շնորհվել է պետականի կոչում եւ վերանվանվել՝ «Հորովել» երգի-պարի պետական անսամբլ:

2013 թվականին  «Հորովել» երգի-պարի  անսամբլի տնօրեն և գեղ. ղեկավար է   նշանակվել Արմեն Ներսիսյանը, որը երկար տարիներ  անսամբլում աշխատել է որպես մեներգիչ: Երաժշտական մասի ղեկավարը Էլմիրա Կռոյանն է,գլխավոր բալետամայստերը` Արայիկ Գևորգյանը:

Մայիսի –17-ին կայանալիք  թատերականացված համերգ –ներկայացման բեմադրիչներն են Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը:  Համերգ-ներկայացումը վանաձորյան պրեմիերայից հետո կցուցադրվի Ստեփանակերտում,իսկ սեպտեմբեր ամսին` Գյումրիում: Սկսած ապրիլի 11–ից , վեց շաբաթ շարունակ,  «Արմ նյուզ» , «ֆորտունա» , «Ցայգ» և «Շողակաթ» հեռուստաընկերությունների եթերում կցուցադրվի համերգի նախապատրաստական ընթացքի մասին պատմող ֆիլմեր, որոնք կունենան  «Հորովելյան շաբաթ» խորագիրը ,-մեզ հետ զրույցում ասաց համերգի գործադիր պրոդյուսեր Արամ Կարապետյանը:

 

Ստելլա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031