Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ում սկսվել է քարոզարշավը

Մարտ 31,2015 10:27

Մարտի 27-ին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավիրած նիստում ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը նշել է, որ ԼՂՀ Ազգային ժողովի 2015 թ. մայիսի 3-ի հերթական ընտրությանը համամասնական ընտրակարգով մասնակցելու համար սահմանված ժամկետում հանձնաժողովին են ներկայացվել 7 կուսակցությունների ընտրացուցակներ. «Ազատ հայրենիք»՝ 48 թեկնածու, «Ազգային վերածնունդ»՝ 14, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»՝ 34, «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն»՝ 14, «Խաղաղություն և զարգացում»՝ 6, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն»՝ 34, «Շարժում-88»՝ 14: Իսկ ինչպես են ընթանում աշխատանքները թիվ 10 ընտրատարածքում, որն ընդգրկում է ԼՂՀ Շուշիի և Քաշաթաղի շրջանները, դիմեցի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արթուր Մնացականյանին: Տեղեկացրեց, որ ՏարԸՀ 9 անդամներն այս օրերին մեծ աշխատանքներ են կատարում՝ մեր ժողովրդի համար շատ կարևոր ընտրությունները պատշաճ իրականացնելու համար:

Մինչ այդ Քաշաթաղի շրջանի գրեթե բոլոր համայնքների բնակիչների համար 2015թ. փետրվարի 24-ից մինչև մարտի 12-ը կայացել են դասընթացներ՝ ընտրական հանձնաժողովներում աշխատելու համար: Դասընթացներին մասնակիցներից 372 հոգի բարեհաջող հանձնել են ստուգարքներ և ստացել են համապատասխան վկայականներ: Առաջին դասընթացը կայացել է Միջնավանում՝ նշված քաղաքի և տարածքի Վան, Ծոբաձոր համայնքների բնակիչների մասնակցությամբ:

Դասընթացներն անցկացրել են ԼՂՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը և տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մաթևոսյանը: Մարտի 3-ին Բերձորում դասընթացներն անցկացրեց ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ Բերձորի և մոտակա մի քանի համայնքների բնակիչների մասնակցությամբ: Նույն օրը ԿԸՀ փոխնախագահ Ե. Արզումանյանը ՏարԸՀ անդամ Լևոն Հարոյանի հետ դասընթացներ անցկացրեց Նորաշենիկի գյուղական համայնքի Վարդուտ գյուղում՝ Շալուա գետի հովտի մի շարք համայնքների բնակիչների համար: ԿԸՀ ներկայացուցիչները դասընթացներ են անցկացրել նաև Այգեհովիտում: Մնացած կենտրոններում այս աշխատանքները կատարվել է ՏարԸՀ-ի նախագահի և անդամների կողմից: Վերջին դասընթացները կայացան շրջանի ամենահյուսիսային Լեռնահովիտ համայնքում՝: Ա. Մնացականյանը կարևորեց այն հանգամանքը, որ հանձնաժողովների անդամները գիտակցաբար մոտենան իրենց աշխատանքին, և այդ պատճառով բացի դասընթացներից, աշխատանքներ են տարվում տեղական ընտրական հանձնաժողովները ձևավորելու կահավորելու, ընտրողների ցուցակները վերջնական տեսքի բերելու, համապատասխան պաստառները տեղադրելու համար: Կարևորեց նաև այն, որ այս աշխատանքներն իրականանում են 2 շրջանների վարչակազմերի, շրջանային ոստիկանության բաժինների, համայնքների ղեկավարների, այլ իրավասու կառույցների հետ:

Նշեց նաև, որ արդեն ավարտվել է մեծամասնական ընտրակարգով ընտրվողների դիմումների ներկայացումը: Թիվ 10 ընտրական տեղամաս են դիմել 3 թեկնածու՝ անկուսակցականներ Արզանյան Համբարձում. Բերձորի Վ. Զատիկյանի անվ. թիվ 2 միջն. դպրոցի տնօրեն, Սարգսյան Արծվիկ-Շուշիի քաղաքային համայնքի ղեկավար և ՀՅԴ անդամ, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Հետագայում Ա. Սարգսյանն ինքնաբացարկ է տվել, և մարտի 29-ին հաստատվել է մեծամասնական ընտրակարգով մասնակիցների ցուցակը. մնացել են Հ. Արզանյանն ու Լ. Հովհաննիսյանը: Ա. Մնացականյանը տեղեկացրեց նաև, որ մարտի 30-ից թեկնածուները կարող են սկսել քարոզարշավը՝ հավելելով նաև՝ տարածքում ձևավորվել է 68 տեղամասային կենտրոն:
Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031